Գետի ափին հայտնաբերվել է 12-ամյա տղայի դիակ՝ սրբիչով խեղդամահ արված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում Վիլեն գետի ափին, հայտնաբերվել է 12-ամյա տղայի դին՝ բռնի մահվան հետքերով։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով AIF.ru-ին։
Տեղեկությունների համաձայն՝ երեխան անհետացել էր ընկերների հետ զբոսանքից հետո։ Նրա մարմինը որոշ ժամանակ անց հայտնաբերվել է գետի հարակից տարածքում։
Քննիչների նախնական վարկածով՝ տղային կարող էին խեղդամահ անել սրբիչով։ Դեպքի բոլոր հանգամանքները ներկայումս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի քանի անչափահասի, որոնք կարող էին առնչություն ունենալ երեխայի մահվան հետ։
Տեղի բնակիչների խոսքով՝ մահացած տղայի ընտանիքը ծանր հոգեբանական վիճակում է։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քննություն, որի շրջանակում իրավապահները փորձում են պարզել հանցագործության դրդապատճառներն ու կատարվածի իրական հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



