Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄրցակցություն՝ մասնագիտական սահմաններից այն կողմ
Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումը՝ ջերմ և դրական մթնոլորտում։ Այս խաղը հերթական անգամ ապացուցեց, որ գործընկերությունը կարող է դուրս գալ մասնագիտական համագործակցության շրջանակներից՝ ձևավորելով նաև մարդկային և սպորտային կապեր։
Խաղադաշտում կար մրցակցություն, պայքար և գեղեցիկ դրվագներ, սակայն օրվա գլխավոր հաղթողը գործընկերությունն ու թիմային ոգին էին՝ անկախ վերջնական հաշվից։
Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են ընկերությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև ստեղծում են շփման ու գործակցության նոր հարթակներ։
Սպորտային նման նախաձեռնությունները նախատեսվում են դարձնել շարունակական՝ պահպանելով ընկերական մրցակցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



