Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների. Վեհափառը՝ նորընծա եպիսկոպոսներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մայիսի 24-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, հասարակական գործիչներ, ուխտավորներ Հայաստանի տարբեր թեմերից։

Նախորդ օրը երեկոյան Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:

Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Միածնաէջ Մայր Տաճար։

Մինչ Սրբազան Խորհուրդը Մայր Տաճարի Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի խորանին կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը։ Վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ՝ դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ, որից հետո Սուրբ Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին:

Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Ընծայացուների խարտավիլակն էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

Պատարագի սրբազան արարողության ընթացքում, «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո, վարդապետները, ծնկի գալով և ձեռքերը վեր բարձրացնելով, վերստին ուխտեցին իրենց անձերը ընծայաբերել Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորությանը՝ անշեղորեն հետևելով տերունավանդ պատգամներին և Եկեղեցու սրբազան կանոններին։

Այնուհետև Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Իսահակ, Ռուբեն, Անանիա և Զաքարիա վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները: Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազանն ու մատանին:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամը հղեց նորաօծ եպիսկոպոսներին և հավատավոր ժողովրդին՝ փառք ու գոհություն մատուցելով Աստծուն, որ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողությունը կատարվում է Հոգեգալստյան օրհնաբեր տոնին, երբ Եկեղեցին և հավատացյալները վերստին հաղորդ են դառնում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղման խորհրդին, որով սկիզբ դրվեց Քրիստոսի Եկեղեցու հաղթական առաքելությանը։

«Սիրելիներ, այսօր կրկնակի է ամենքիս ուրախությունը, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս նվիրյալ, բանիմաց և ջանասեր միաբաններ երկնային շնորհների հեղումով եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացան։

․․․Դարեր շարունակ ձեռնադրության սրբազան խորհրդով արժանավոր մշակներ են կարգվել Հայոց Եկեղեցու անդաստանում, որպեսզի սուրբգրային պատգամներով լուսավորեն իրենց հանձնված հավատավոր հոտը և առաջնորդեն դեպի Քրիստոսապարգև փրկություն», - ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ եպիսկոպոսները առաքելական հաջորդականության կրողներն ու փոխանցողներն են և տերունավանդ իշխանությամբ հավատքի անաղարտության, Եկեղեցու կարգուկանոնի պահապանները, հոգիների խնամատարը, Եկեղեցու և հավատացյալների իրավունքների պաշտպանը։

Անդրադառնալով պատմության ընթացքում մեր երկրի դեմ ասպատակությունների հորձանուտներում, ինչպես և Ցեղասպանության ու ստալինյան բռնապետության տարիներին եկեղեցականների հանդեպ իրականացված բռնաճնշումներին և հալածանքներին՝ Նորին Սրբությունը նշեց, որ կրելով բազում նեղություններ, հոգևորականները հաստատուն են մնացել առ Քրիստոս հավատարմության ու սիրո մեջ և, Աստծուն ապավինած, դիմակայել բոլոր դժվարություններին:

«Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման», - ընդգծեց Հայոց Հայրապետը՝ գոհություն հայտնելով Աստծուն, որ հոգևորականներն ի Հայաստան և ի սփյուռս աննկուն են ոգով, անխախտ են առ Սուրբ Էջմիածինը հավատարմության մեջ և, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը, նախանձախնդրությամբ շարունակում են տերունապատվեր առաքելությունը՝ իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության ու հզորության։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նրանց տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը, եպիսկոպոսական ձեռնադրության առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց վերջիններիս։

«Եպիսկոպոսական կոչումը՝ որպես նվիրապետության բարձր աստիճան, ենթադրում է առավել մեծ հանձնառություն և պատասխանատվություն Քրիստոսի Եկեղեցու մեջ։ Եպիսկոպոսությունը ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստանձնում է Իջման Սուրբ Սեղանի առջև ծնրադիր ուխտով՝ իր կյանքը անմնացորդ ընծայելու անձնվեր ծառայության», - նշեց Վեհափառ Հայրապետը։

«Այս բարդ ժամանակաշրջանում շարունակեք քաջալերել մեր ժողովրդի զավակներին ամուր մնալու աստվածսիրության ու հայրենասիրության մեջ։ Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, մեր երկրի ու ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արդար իրավունքների։ Ձեր խնամքին հանձնված հավատացյալներին առաջնորդեք աստվածահաճո ուղիներով, նրանց սրտերում զորացրեք հավատքը, աննկուն կամքն ու արիության ոգին՝ դուրս բերելու մեր երկիրը վտանգներով ու փորձություններով լի այս դժվարին իրավիճակից և կերտելու հայրենիքի բարօր ու պայծառ ապագան։ Ձեր բարձր առաքելությամբ ամենուր տարածեք տերունավանդ սեր, ազնվություն, բարություն ու արդարություն», - պատգամեց Նորին Սրբությունը՝ հայցելով, որ Տերն Իր Սուրբ Աջով մշտապես զորացնի նորաօծներին ու նորանոր հաջողություններ պարգևի՝ ի փառս Աստծո, ի սեր ազգի, ի շինություն և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

Ապա «Ողջույնի» ժամանակ ներկա եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ շնորհավորեցին նորաօծներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ աջը:

Սուրբ Պատարագի ավարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսության կոչվելու առիթով շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:

Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին վերսկսել բանակցությունները․ Fars Սպասվում է նաև առանց տեղումների եղանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 21.5%-ով Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ․ Shamshyan Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՈ՞վ կդառնա նախարար, ով կմնա առանց պաշտոնի․ առաջիկա օրերի գլխավոր ինտրիգըՋուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումՀրդեհ Մայակովսկի բնակավայրում․ ինչ է հայտնի Իշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԻնչ են վկայում վերջին դատական որոշումները Հայաստանի քաղաքական կյանքումՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին 1000 հրթիռներ լիցքավորված են և ուղղված են Իրանի վրա․ Թրամփ «ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցում«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Երկու տարեկան աղջիկը մահացել է, երբ դայակը նրան մոռացել է շոգ մեքենայի մեջՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվել