Հայաստանում ցանկանում են բարձրացնել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագիրը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ վեր անայված ռազմավարության նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) նոր շրջանակը (ՊԾՖՀ-PEFA 2015): Ըստ ֆինանսների նախարարի, այս մեթոդն ունի առավելություններ, քանի որ այն համապարփակ է և հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի արտաքին գնահատում` պլանավորված նպատակների նկատմամբ:
«Հիմնական նպատակն է ապահովել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, որը հնարավոր կլինի իրականացնել ողջամիտ ժամկետներում»,- ասաց Ֆինանսների նախարարը:



