Մարտի 7-ը ոչ աշխատանքային օր կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հաստատեց մարտի 7-ի աշխատանքային օրը մարտի 12-ին տեղափոխելու հարցը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի նիստում հումորվ նշեց, որ որոշումը պայմանավորված է մարտի 8-ի՝ Կանանց տոնով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս հարցը վիճելի է իր համար և ակնկալում է կառավարության անդամների կարծիքները: Սակայն գործադիրի անդամները դիրքորոշում չարտահայտեցին և կառավարությունը միանձնյա հաստատեց որոշումը: «Կարծես բոլորիդ համար հաճելի էր այս որոշումը»,- կատակեց վարչապետը:
Այսպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս` մարտի 5, 6, 7, 8` փոխարենը աշխատելով մարտի 12-ի շաբաթ օրը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



