Գալուստ Սահակյանը բժիշկների հսկողության ներքո է. վիճակը բավարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բժշկական հետազոտությունը։ Նրա վիճակը բավարար է, ինքնազգացողությունը` լավ։ Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»,-հայտնել է Բաբայանը։
ԱԺ նախագահը հոսպիտալացվել է փետրվարի 17-ի ուշ երեկոյան:



