Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շքանշան» (օրդեն) բառն իր արմատներում ունի լատիներեն «ordo» բառը, որը նշանակում է «շարք, համայնք», և դա բացարձակ առանձին հասկացություն է, նույն մեդալը չէ։ Առաջին նման իրերով պարգևատրումը հայտնվել է միջնադարյան Եվրոպայում՝ ասպետական եղբայրություններում, որոնք միավորում էին մարտիկների՝ հաճախ կապված վանական ավանդույթներով: Այդ էլիտար հասարակությունների անդամները սկսել էին կրել հատուկ տարբերանշաններ՝ շքանշաններ, որոնք խորհրդանշում էին իրենց անդամակցությունը այդ համայնքին, կարգին: Ընդ որում, շքանշաններն ունեին թանկարժեք շղթաներ, կապիչներ, կրծքազարդեր և ժապավեններ, որոնք ցույց էին տալիս դրանց տիրոջ կարգավիճակն ու քաջությունը: Ժամանակի ընթացքում «շքանշան» սկսել են տալ ոչ միայն բուն համայնքների անդամներին, այլ նաև այլոց։ Բայց անգամ ասպետական դարաշրջանի անհետացումից հետո շքանշանների շնորհման կարգը պահպանվել է, այն է՝ դրանք տրվում են միայն բարձր դասի մարդկանց, սակայն դրանք դարձել են վաստակի ճանաչման պետական խորհրդանիշներ։ Շքանշաններ սկսել են շնորհել այն անձնավորություններին, ովքեր նկատելի հետք են թողել տվյալ պետության պատմության մեջ։

Մինչև 19-րդ դարը շքանշանի շնորհումը հաճախ ուղեկցվում էր ոչ միայն բուն շքանշանի հանձնմամբ, այլ նաև իրական արտոնություններով՝ դրամական վճարումներից մինչև ազնվականության կոչման իրավունք, երբեմն նույնիսկ ժառանգական: Այնուամենայնիվ, բարձր կոչում չունեցող հասարակ զինվորի համար գործնականում անհնար էր նման պարգև ստանալը։

Ռուսաստանում շքանշանները հայտնվել են Պետրոս I-ի օրոք և պահպանվել նույնիսկ հեղափոխությունից հետո՝ խորհրդային ժամանակաշրջանում։ Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության կամ Կարմիր դրոշի շքանշանների նման մրցանակները դարձել են պետությանը հատուկ ծառայությունների ճանաչման խորհրդանիշներ։ Սակայն ԽՍՀՄում մեդալների և շքանշանների տարբերությունը որոշ չափով լղոզված էր, և երկու պարգևներն էլ համարվում էին պետական բարձր պարգևներ։

Հայաստանում ներկայում սահմանված են հետևյալ պետական շքանշանները.

Հայրենիքի շքանշան, Փառքի շքանշան, «Տիգրան Մեծ» շքանշան, «Մարտական խաչ» շքանշան, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, Բարեկամության շքանշան:

Հետաքրքիր է, որ շքանշանները երբեք չեն արմատավորվել մի քանի երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում: Պարգևատրման այդ համակարգը մերժվել է ի նշան ֆեոդալական Անգլիայի ավանդույթների խզման, որից Ամերիկան անջատվել էր 18-րդ դարի վերջին:

Ներկայում անհնար է միանշանակ ասել, թե ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը։ Ամեն ինչ կախված է կոնկրետ դրա նշանակությունից և այն հանգամանքներից, որոնց պարագայում այն տրվում է: Այնուամենայնիվ, շքանշաններն ավելի հաճախ կապված են որոշակի ֆինանսական արտոնությունների հետ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»