Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ակտիվ երեխա էր։ Յոթերորդ-ութերորդ դասարաններից սկսած՝ կարծես հասունացավ։ Շատ նվիրված էր ընտանիքին, ընկերասեր էր։ Ամեն օր Աստծուն շնորհակալություն էի հայտնում, որ այդքան խելացի, ընտանիքը հարգող տղա ունեմ։ Աշխատասեր էր, ամեն տեղ ձեռք էր գցում, որ ընտանիքին օգտակար լիներ։ Բազմաթիվ երազանքներ ուներ, բայց դրանք իր հետ տարավ։ Երազում էր տուն ունենալու մասին, որն, ավաղ, իրականություն դարձավ միայն Կարենիցս հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Կարենի մայրիկը։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել. «Իր դասղեկն իրեն որպես հասակակիցներից տարբերվող աշակերտ է նկարագրում, անգամ մանկական պարզությամբ ու միամտությամբ աչքի ընկնող տղա»։

Երևանի թիվ 141 դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո սովորել է թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում՝ ավտոմեխանիկի մասնագիտացմամբ։ «Սիրով է սովորել երեք տարի, ավարտել ուսումնարանը, վստահ էր՝ այս մասնագիտությամբ կարող է լավ աշխատանք գտնել։ Բանակից վերադառնալուց հետո նպատակ ուներ աշխատել իր մասնագիտությամբ։ Մինչ զորակոչվելը աշխատում էր երևանյան սուպերմարկետներից մեկում։ Կարենիցս հետո իրենց մենեջերը մեր տուն եկավ։ Զրույցի ժամանակ ասաց. «Չէի ուզենա ճանաչել Կարենին, որ այսքան ցավոտ չլիներ նրա կորուստը»։ Շատ լավ տպավորություն էր թողել աշխատավայրոմ, բոլորն իրեն շատ էին սիրում։ Առհասարակ, ցանկացած միջավայրում Կարենս սիրված ու հարգված է եղել»։

2021 թվականի հուլիսի 20-ին Կարենը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է նախ Վանաձորի զորամասում, ապա մի քանի ամիս անց նրան տեղափոխել են Ջերմուկ։ «Շատ կարգապահ զինվոր էր։ Մի քանի օր էր՝ ծառայում էր, գնացինք Վանաձորի զորամաս։ Այնքան լավ զինվոր էր, որ հենց այդ ժամանակ իր սպան ասաց՝ դուք յուրահատուկ տղա եք դաստիարակել։ Այնքան դրական խոսքեր ասաց Կարենիս մասին։ Այդ օրն այնքան հպարտ էի, չնայած միշտ եմ հպարտ եղել, որ նման որդին ունեմ։ Սիրում էր դիրքեր բարձրանալ։ Երբ Ջերմուկ տեղափոխվեց, ասում էր՝ այնքան լավ է դիրքեր բարձրանալը։ Օգոստոսին արձակուրդ եկավ։ Զորամաս պետք է վերադառնար, տարանք իրեն ճանապարհելու։ Կարենիս հայացքը չեմ մոռանում, չէր ուզում գնալ։ Անգամ ասել է. «Պա՛պ, մի բան անենք, չեմ ուզում գնալ»։ Բայց կոնկրետ ոչինչ չէր ասում։ Հրաժեշտի օրը, երբ իրար գրկեցինք, այնքան դառը հայացքով նայեց։ Նույն կերպ նաև, երբ մեքենան պտտվեց։ Մինչև հիմա հիշում եմ այդ հայացքը։ Իր գլխարկը չտարավ. «Մա՛մ, կգնամ զորամաս, այնտեղ նորը կտան։ Գլխարկը կպահես, ապերին չտաս»։ Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... իր մասին հուշերը»։

Արձակուրդից վերադառնալուց հետո Կարենը բարձրացել է դիրքեր։ Իսկ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ «Սեպտեմբերի 12-ին ժամը 12 անց կես խոսել ենք Կարենիս հետ։ Այդ օրը հայրիկին ասաց. «Պա՛պ, 2000 դրամ գումար ուղարկիր քարտին, հացի մեքենան իջնում է ներքև, որ մեզ անհրաժեշտ ամեն ինչ բարձրացնի վերև»։ Ես էլ անհանգստանում էի, որ հանկարծ նկատողություն չստանա, որ դիրքերից խոսում է մեզ հետ, ասացի, որ ավելի ուշ զանգի։ Կարենս արձագանքեց. «Մա՛մ, չե՞ս ուզում ինձ հետ խոսել։ Ինձ վրա խոսակցություն չի գա, հիմա այստեղ մարդ չկա»։ Այդ ժամանակ ահագին խոսեցինք, ինձ ասաց՝ մա՛մ ջան, քեզ լավ նայի, եղբորս լավ կնայես։ Նույնը ես էի իրեն խորհուրդ տալիս, որ իրեն լավ նայի, քանի որ նա է տանից հեռու։ Երեկոյան ութին զանգահարել էր հայրիկին՝ պա՛պ, լա՞վ ես։ Հայրիկը դրական պատասխան էր տվել։ «Պապ, ախպերս ինչ ուզի, իր համար կանես։ Բակում ոչ մեկի մոտ իր վրա չջղայնանաս։ Մամայիս լավ կնայես, շուտ կգնաս տուն, որ մամաս մենակ չմնա»։ Եվ հեռախոսն անջատում է։ Ամուսինս եկել էր, շենքի բակում քար կա, նստել էր դրա վրա։ Հարևանս եկավ, թե ամուսինդ կարծես իրեն լավ չի զգում։ Գնացին, հարցրեցի՝ ի՞նչ է եղել։ «Կարենը կարծես հրաժեշտ տար»։ Սկսեցի Կարենիս զանգել, ժամը ինն էր։ Ե՛վ իր, և՛ մյուս տղաների հեռախոսներն անհասանելի էին։ Լույսը բացվեց, շարունակում էինք զանգահարել իրեն, բայց էլի անհասանելի էր։ Հետո արդեն լուրերից իմացանք, որ Ջերմուկի հատվածում պատերազմ է»։

Կարենից ընտանիքը լուր չուներ 50 օր։ Սպասման օրեր, որոնց ընթացքում ընտանիքին տարբեր տեսակի տեղեկություն են փոխանցել։ «Հոկտեմբերի 27-ից իմ տղան եղել է Հերացիում։ Բայց մեզ զանգահարել են նոյեմբերի 2-ին։ Զանգահարել էին ամուսնուս և ասել, որ ԴՆԹ համընկնում կա։ Տեղեկացել էինք, որ մեր տասը զինվորների մարմինները փոխանակել են քարտեզի հետ։ Ամուսինս ասում էր՝ բայց Կարենս նրանց մեջ չէ, Կարենս գալու է։ Հույսներս չէինք կորցնում, բայց, ավաղ, տասը տղաներից մեկն իմ Կարենն էր»։ Հայրիկն է որդուն ճանաչել դիահերձարանում՝ սպիով և ատամնաշարով։

Կարենն անմահացել է սեպտեմբերի 13-ին Ջերմուկում։ Դիրքում բոլոր տղաներն են զոհվել։ «Իրեն փնտրելու ժամանակ մեզ անգամ ասել են, որ Կարենս Վարդենիսի հոսպիտալում է։ Ամուսինս գնաց այնտեղ, բայց ասացին՝ նման անուն-ազգանունով տղա մեզ մոտ չկա։ Գերիների նկարներ ցույց տվեցին, ինձ ասում էին՝ նրանցից մեկը Կարենն է, բայց ես վստահ էի, որ իմ տղան չէ, ուղղակի նման է»։

Հիմա Կարենին այցելելիս մայրիկը նրա մոտ իր սիրելի քաղցրեղենն է տանում։ Մարդիկ հաճախ են ասում՝ ինչո՞ւ ես նման բան անում, իսկ տիկին Մարինեն արձագանքում է՝ իմ տղան սիրում է, թող իր մոտ լինի։ Մինչև հիմա սեղան գցելիս չորս ափսե է դնում սեղանին, մեկը Կարենի համար է։ «Շատ ցավոտ է այս ամենը, որևէ մեկին չեմ ցանկանա, որ անցնի նրա միջով, ինչի միջով մենք ենք անցնում»։

Ապրելու ուժի մասին։ «Առավոտը լույսը բացվում է, ապրում եմ, բայց ի՞նչ ձևով եմ ապրում։ Ամեն ինչ էլ անում եմ, հաց եմ ուտում, տանը գործ անում, բայց ամեն ինչ այլ է առանց Կարենիս։ Կարենս ինձ հետ շատ էր կիսվում։ Պատերազմից հետո մեր կյանքը կտրուկ փոխվեց։ Մեզ իրենից մնացին միայն լավ հուշեր և իր թողած անունը»։

Հ. Գ. - Կարեն Խուրշուդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան