Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավի այս մի քանի օրերն աչքի ընկան բուռն էմոցիաներով, այս պահին իշխող ուժի ղեկավարի կողմից վիրավորանքներով ու մեղադրանքներով։ «Մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը բավականին առիթներ եղել են քաղաքացիների հետ զրուցելու, և ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ քաղաքացիները, զգալով օդում եղած լարվածությունը, նույնիսկ ավելի ծայրահեղ բառապաշարով և գործողություններով քարոզարշավ էին սպասում։ Արձանագրենք, որ վերջին երկու-երեք օրերն են, որ լիակատար համապատասխանում են այդ սպասումներին։ Գալիս ենք մի փուլ, երբ գաղափարների կամ առաջարկների փոխարեն ավելի շատ լսում ենք սպառնալիքներ ու հակադարձումներ այդ սպառնալիքներին, վիրավորանքներ ու հակադարձում վիրավորանքներին։ Չեմ կարծում, որ դա շատ բացասական է կամ շատ դրական։ Սա արտացոլումն է այն իրողության, որում գտնվում ենք։ Հայաստանը ոչ ստանդարտ վիճակում է։ Այսօր բառիս բուն իմաստով ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած։ Ընդհանրապես, Սարդարապատի գործոնը մեր պատմության մեջ, իմ խորին համոզմամբ, գուցե ոչ այդքան մասնագիտական գնահատական կտամ, պետք է նաև վերանայենք հետևյալ առումով՝ ախր, ո՞նց ստացվեց, որ թողեցինք հասնեն Սարդարապատ։ Բայց այդ հարցի պատասխանը երևի բոլորս հիմա տեսնում ենք։ Ո՞նց թողեցինք, որ հասնենք ընտրական Սարդարապատի։ Երևի այս տեսակ գործընթացներ եղել են նաև 20-րդ դարասկզբին։ Այս վերջին երեք օրերը վառ արտացոլումն են նրա, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը շատ լավ հասկանում են այս ընտրությունների արդյունքների գինը։ Մեկը երկրի համար է հասկանում, մյուսը՝ իր անձնական քաղաքական ապագայի համար»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Ինչո՞ւ է Արցախի ու արցախցիների հանդեպ իր ատելության դրսևորումները Նիկոլ Փաշինյանը ներմուծել ընտրական քարոզարշավ։ «Նիկոլ Փաշինյանը վերադարձել է իր «բազային կարգավորումներին»։ Այս մարդն արցախատյաց, ռուսատյաց քաղաքական գործիչ է։ Դա հանրագումարում բերել է նրան, որ նա դարձել է հայաստանատյաց։ Չեմ ասում, որ նա դա ի սկզբանե ուզել է, բայց դրան եկել է։ Նա ունի որոշակի էլեկտորատ, որն իրեն սատարել է 2018, 2021, նույնիսկ 2023 թվականներին, երբ նա Արցախը հանձնում էր, բայց այդ էլեկտորատը չի արձագանքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչող թեզերին այնպես, ինչպես կուզենար Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ հազարավոր մարդիկ հերթեր չեն կանգնում իրեն աջակցելու, իր հետ հանրահավաքին մասնակցելու կամ նկարվելու համար։ Դիմել են դասական քաղտեխնոլոգիական փորձված մեթոդի. ստեղծում ես թշնամու կերպար, այս դեպքում վերակենդանացնում ես թշնամու կերպար և փորձում ես այդ թշնամու կերպարի շուրջ մաքսիմալ կոնսոլիդացնել հանրության մեջ առկա քո էլեկտորալ զանգվածին, աջակիցներին։ Նա ղարաբաղցիների ու ռուսների դեմ ատելության վրա ուզում է մարդկանց տանի ընտրատեղամաս, ասում է՝ եթե իմ պես ատում եք ու վախենում եք ռուսներից ու ղարաբաղցիներից, գնացեք, քվեարկեք։ Սա պետք է արձանագրենք ապագայի և, ըստ այդմ, համապատասխան հետևություններ անելու համար։ Մենք փոքր երկրում ենք ապրում։ Նիկոլ Փաշինյանի տեսակետները նոր չեն։ Այս տեսակետների վերաբերյալ հետընտրական փուլում հետևություններ պետք է անի Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես նրանք, որոնք տարիներ շարունակ այս մարդուն ֆինանսավորել են, «քաղաքական առաստաղ» են տվել, օգտագործել են իրենց հակառակորդների դեմ։ Կարծում եմ՝ մեր միջազգային գործընկերներն էլ են այս ամենից համապատասխան հետևություններ անելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով իշխանությունների և ընդդիմության՝ հանրությանը տրվող մեսիջներին, քաղաքագետը նշում է՝ իշխանությունների թիվ մեկ թեզն այն է, որ փորձում են ժամանակավոր հրադադարը ներկայացնել որպես խաղաղություն։ «Կամ՝ ոչ թե սոցիալական խոստումներ են տալիս, այլ հրշեջ բրիգադների նման փորձում են կրակները մարել՝ տասը հազար դրամով թոշակներն ավելացնելով, վարորդական իրավունքների վերականգնումով, թեպետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ կառավարության նիստում բողոքում էր վարորդներից, որոնք զրկվել են վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Իրենց մոտ իրավիճակն այնքան՝ չասեմ կրիտիկական է, բայց լուրջ է, և նույնիսկ մի քանի հազար վարորդի ձայնն իրենց համար այնքան կարևոր է (որոնք, հնարավոր է, վարորդական իրավունքի վկայական ստանալուց հետո գնան և ՔՊ-ի օգտին քվեարկեն), որ պատրաստվում են այդ քայլն էլ անել։ Իրենց սոցիալական խոստումները կամ գործողությունները մեծապես ուղղված են դրան՝ այս կրիտիկական պահին մարել կրակը, փորձել թեկուզ և փոքր, բայց ինչ-որ խմբերի ևս ներգրավել, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականում եկել, հասել է իր «էլեկտորալ առաստաղին», այսինքն՝ կա որոշակի զանգված, որը պատրաստ է գնալ ու քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Լավ է, թե վատ, բայց սա կա, մարդիկ մեզ հետ միասին ապրում են նույն երկրում։ Կա նաև վարչական ռեսուրսը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը ոչ թե պարզապես հայտ է ներկայացրել մոնոպոլիան պահպանելու, նա ուզում է 65 տոկոս ձայն ստանալ, բայց այն գործողությունները, որոնք իրենք են իրականացնում, խոսում են այն մասին, որ, մեղմ ասած, դա հնարավոր չի լինում ստանալ։ Այս խոսույթին պետք է շատ լուրջ վերաբերվենք։ Այս մարդու համար ցանկացած այլ ցուցանիշ պարտություն է լինելու, որովհետև այն պարտականությունները, պարտավորությունները, որ նա իր վրա վերցրել է, չի կարող կյանքի կոչել առանց սահմանադրական մեծամասնության, իսկ հիմա իրենք մաթեմատիկական մեծամասնություն ստանալու հետ կապված ակնհայտ խնդիրներ ունեն։ Սա՝ իշխանությունների և իրենց նպատակների մասով։ Իսկ հիմա՝ ընդդիմության մասով։ Ընդդիմության ներկայացրած թեզերը, առնվազն առաջին եռյակի մասին է խոսքը, թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությանը վերաբերող, շատ դեպքերում նման են, զուգահեռ են։ Մեկ օրինակ՝ մեր սրբավայրի՝ Էջմիածնի մասով, եթե չեմ սխալվում, առնվազն երկու կուսակցությունների, դաշինքների մոտ ունենք ծրագիր, որ Էջմիածինը դառնա հատուկ տուրիստական վայր, և որպես առաջին քրիստոնյա ազգ՝ փորձենք այս կարևորագույն սրբավայրը նյութականացնել։

Փորձեցի այս օրինակը բերել և ոչ թե, ասենք, արտաքին քաղաքականության, որ ցույց տամ՝ մի փոքր երկրում ենք ապրում, խնդիրները բոլորի աչքի առաջ են, լուծումները ևս բոլորի աչքի առաջ են, և տրամաբանական է, որ որոշ հարցերում զուգահեռներ կարելի է անցկացնել լուծումների մասով։ Եվս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Ռուսաստանից եկող ազդակները վկայում են հետևյալի մասին. եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ չի փոխվում։ Դա նշանակում է, որ լրջագույն խնդիրներ ենք ունենալու թե՛ տնտեսական առումով, թե՛ դրանից բխող անվտանգային ռիսկերն են ավելանալու։ Հատուկ ուզում եմ սա շեշտել նաև պետական ապարատի ներկայացուցիչների համար, որոնք ուշի ուշով հետևում են այս ամենին, որոնք և՛ բիզնես, և՛ անձնական կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Բոլորն այս ընդհանուր խնդիրների հետ առնչվելու են, եթե Նիկոլ Փաշինյանը մնա։ Ընդդիմությունն այս առումով շահեկանորեն առանձնանում է Նիկոլ Փաշինյանից, որովհետև ընդդիմության մեջ մարդիկ են, որոնց հետ Ռուսաստանը պատրաստ է գործընկերային հարաբերություններ ունենալ։ Ավելին, ընդդիմության մեջ կա առանձին վերցրած մեկ պետական գործիչ, ով Ռուսաստանի համար ընկալվում է որպես մաքսիմալ վստահելի գործընկեր Հայաստանում։ Սա ընդդիմության թիվ մեկ մրցակցային առավելությունն է։ Եթե իշխանությունները փորձում են ներկայանալ որպես Ալիևի և Էրդողանի թեկնածուներ, ընդդիմությունն այս առումով ունի ռեսուրս ցույց տալու, որ Ռուսաստանի համար նախընտրելի գործընկեր է։ Անմեղսունակ քարոզ է Հայաստանում արվում, որ եթե Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակից ես, ուրեմն «գուբեռնիա» դառնալու կողմնակից ես և այլն։ Այս անմեղսունակ պատկերից պետք է դուրս գալ և հստակ մատնանշել, որ հենց ընդդիմության մեջ են այն գործիչները և հատկապես առանձին վերցրած մեկ գործիչ, ով Ռուսաստանի համար ընկալվում է որպես նախընտրելի քաղաքական գործընկեր։ Մեր հասարակությունը սա պետք է հասկանա, ու երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է բերել, ընդդիմությունն էլ լավ կանի հասարակությանը հասկացնի, որ Ադրբեջանի հետ, իբր թե, բերած խաղաղությունը ոչ միայն չկա, այլ նաև կարող է բերել պատերազմ Ռուսաստանի Դաշնության հետ։ Պատերազմ ասածը միայն ռազմական բախման մասին չէ։ Խոսքը լրիվ այլ երևույթների մասին է։ Լավ կլինի ընդդիմությունը սա շատ պարզ հասարակությանը ներկայացնի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի հետ պատերազմ չցանկացող պետությունը ու հասարակությունը կցանկանա Ռուսաստանի հետ պատերազմ։ Կրկին նշեմ՝ խոսքը ռազմական բախման մասին չէ»։

Իսկ վերջում՝ հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու կարևորության մասին։ «Ընտրություններին մասնակցող քաղաքացիներն ունեն լեգիտիմ հնարավորություն՝ պատժել Նիկոլ Փաշինյանին չկատարած խոստումների համար։ Բայց կա, իհարկե, նաև ուրիշ կողմը. սա նաև լեգիտիմ հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք կիսում են Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այն է՝ արցախցիներն ու ռուսները մեր թշնամիներն են, թուրքերն ու ադրբեջանցիները՝ մեր բարեկամները։ Իրենք էլ ունեն լեգիտիմ հնարավորություն Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել այո։ Դրա հետևանքները բոլորս ենք զգալու։ Հունիսի 7-ին մարդիկ գերդաստաններով, տոնական տրամադրությամբ պետք է գնան և մասնակցեն ընտրություններին, կրկին ասեմ՝ պատժելու նրանց, ովքեր իրենց խաբել են: Բայց ևս մի կարևոր դիտարկում ընտրողների համար. մուտք գործեք elections.am կայք, «Ընտրողների ռեգիստր» բաժին, որոնեք ձեր անուն ազգանունը, տեսեք՝ որ ընտրատեղամասում պետք է քվեարկեք, որովհետև արդեն կան տեղեկություններ, որ մարդկանց ավանդական ընտրատեղամասերը փոխում են։ Ճշտեք ձեր ընտրատեղամասը, արձանագրեք դա ձեզ համար և ստուգեք՝ արդյո՞ք Ձեր հասցեում կան գրանցված այլ մարդիկ, թե՞ ոչ։ Եթե տեսնում եք այլ մարդկանց գրանցում կամ Ձեր գրանցման վայրի փոփոխություն ընտրատեղամասի առումով, դիմում եք կա՛մ իրավապահ մարմիններին, կա՛մ ընդդիմադիր կուսակցություններին, դաշինքներին՝ իրավական աջակցության համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան