«Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 3 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 17-ին` ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավաճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Աբովյան խճուղու «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes C-class» մակնիշի 34 ZL 796 պ/հ (վարորդ Ա. Ս.), «Opel Astra» մակնիշի 34 ZL 965 պ/հ (վարորդ Ա. Ս.) և «ВАЗ-2112» մակնիշի 34 VM 261 պ/հ (վարորդ Մ. Հ) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «ВАЗ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ «Mercedes C-class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Խ.-ը և Ա. Խ.-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ա. Խաչատրյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ա. Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:



