10 օր անհետացած կնոջ դին հայտնաբերվել է բազմոցի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի հարավ-արևելքում իրավապահները բազմոցի մեջ հայտնաբերել են 10 օր առաջ անհետացած կնոջ դին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչությունը։
Կնոջ անհետացման մասին մայիսի 18-ին ոստիկանություն էր դիմել նրա քույրը՝ հայտնելով, որ նա երկար ժամանակ կապի դուրս չի գալիս և չի հայտնվում բնակության վայրում։ Քննիչներն ու քրեագետները ժամանել են Լյուբլինսկայա փողոցում գտնվող բնակարան, որտեղ ապրում էր անհետացած կինը, և զննության ընթացքում բազմոցի ներսում հայտնաբերել են նրա մարմինը՝ բազմաթիվ վնասվածքներով։
Տեսախցիկների ձայնագրությունների ուսումնասիրությունից և վկաների հարցաքննությունից հետո իրավապահները պարզել են, որ սպանությանը կարող է առնչություն ունենալ բնակարանի հարևանը՝ 1996 թվականին ծնված օտարերկրացին։ Նա արդեն հասցրել է լքել Ռուսաստանի տարածքը։ Քննչական կոմիտեն պատրաստվում է նրան մեղադրանք առաջադրել հեռակա կարգով։
Հետևեք մեզ՝ այստեղ



