Թայվանում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹայվան կղզու հարավ-արեւելքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայավոչելով Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը:
Ստորերկրյա ցնցումները արձանագրվել են տեղի ժամանակով 09.09-ին, Թայդուն բնակավայրի մոտ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Թայվանի հարավային մասում 6,4 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Առավել շատ տուժել էր Թայնան քաղաքը, մահացել էր 116 մարդ:



