Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ)

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացրեց իր զարգացման հերթական կարևոր փուլը՝ ազդարարելով ոչ միայն ակումբի, այլև հայկական ֆուտբոլի նոր մտածողության, նպատակների և հավակնությունների սկիզբը: Կայացավ «Նոա» ՖԱ-ի նոր մարզաբազայի բացման արարողությունը, որը տարածաշրջանում նոր չափանիշներ է սահմանում:

«Այն կոչել ենք «Չեմպիոնների տուն», որովհետև կարծում ենք՝ չեմպիոններ կարող են ծնվել ճիշտ միջավայրում և ճիշտ պայմաններում։ Սա ֆուտբոլային բարձրակարգ ենթակառուցվածք է, ինչպիսին եվրոպական մի շարք թոփ ակումբներում նույնիսկ չկան և շատ հպարտանում ենք դրանով»,-ասում է «Նոա» ֆուտբոլային ակումբի Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը։

Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակով, սենյակներ՝ բժշկական և մերսողական նորագույն սարքավորումներով, գերժամանակակից, ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված համապատասխան հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ, ժամանցի մի քանի սրահ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով և համակարգչային խաղերով, և, իհարկե խաղադաշտեր:

«Մեզ համար շատ կարևոր է խաղադաշտերի առկայությունը, որոնց վրա շատ երկար ենք աշխատել: Այս ենթակառուցվածքը մենք գնել ենք ՀՖՖ-ից 2,5 տարի առաջ և այն անճանաչելի է դարձել այդ 2,5 տարվա ընթացքում: Տեսնում եք նոր բնական խաղադաշտը, նոր արհեստական խաղադաշտը և խաղադաշտ, որը, կարելի է ասել՝ ավերակների մեջ էր, հիմա վերածվել է լավագույն ֆուտբոլային դաշտերից մեկին»,-մանրամասնում է «Նոա» ֆուտբոլային ակումբի Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը։

Նոր սկիզբ դեպի գերազանցություն և դեպի բոլոր այն նպատակները, որոնց ուղղությամբ անվերապահորեն առաջ է շարժվում «Նոա»-ն։ Ակումբը ներկայացրեց նաև «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը՝ իր լայնածավալ ճարտարապետական և ինժեներական կոնցեպտով, որը նախատեսվում է իրականացնել Վաղարշապատում։ Նախագիծը միավորում է մարզական, կրթական, ենթակառուցվածքային և հանրային տարածքները՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից ֆուտբոլային և զարգացման էկոհամակարգ, որի վրա աշխատում են միջազգային հեղինակավոր մասնագետներ և ընկերություններ՝ Իտալիայից ու Եվրոպայից։ 

«Այսօր մեզ համար, որպես նոր ակումբի, սովորական օր չէ, մեզ համար նոր երազանքի սկիզբ է: Մենք ինչ կառուցում ենք, մեր փիլիսոփայությունն է՝ կառուցել երազանքի շուրջ»,-նշում է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը։ 

Նշանակալի իրադարձությանը մասնակցում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաններ և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն:

«Կարծում եմ՝ այսպիսի ենթակառուցվածքներն ու պայմանները չափազանց կարևոր են ցանկացած ակումբի համար։ Դրանք «Նոա»-ին հնարավորություն են տալիս շարունակաբար զարգացնել տաղանդներ, շանս տալ երիտասարդ ֆուտբոլիստներին և, իհարկե, առաջին թիմին ապահովել բարձր մակարդակի մարզումային պայմաններով։ Երբ նայում էի այս ամենին, մտածում էի, որ ընդամենը երկուուկես տարվա ընթացքում այստեղ կատարված աշխատանքը պարզապես զարմանալի է։ Եվ սա կարևոր է ոչ միայն «Նոա»-ի, այլ ընդհանրապես հայկական ֆուտբոլի համար: Կարծում եմ՝ նման պայմանները իսկական երազանք են»,-ասում է նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։

«Նոա»-ն ներկայացրեց նաև իր խորհրդանիշը՝ բազեն, որը կրում է հայկականության անցյալի, ներկայի և ապագայի արժեքները։ Օրն ամփոփվեց տպավորիչ և տեխնոլոգիապես հագեցած դրոնային շոուով, իսկ «Նոա»-ն ևս մեկ անգամ ընդգծեց իր ռազմավարական ուղին՝ որպես հայկական ֆուտբոլի զարգացման համար երկարաժամկետ արժեք ստեղծող, ենթակառուցվածքային ու մշակութային հիմք ձևավորող ակումբի:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր