Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տրանսպորտային հեղափոխությո՞ւն Երևանում․ շրջանառվում են խոշոր նախագծերի մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքի պայմաններում, շարունակում է ակտիվ քաղաքական և ծրագրային գործունեությունը։ Մեր տեղեկություններով՝ վերջին շաբաթների ընթացքում նրա տանը պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ոչ միայն կուսակցության անդամների ու համակիրների, այլև տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանն այժմ կենտրոնացած է մի շարք խոշոր ենթակառուցվածքային և քաղաքաշինական նախագծերի մշակման վրա։ Մասնավորապես, նա հայաստանյան և արտասահմանյան տրանսպորտային ուրբանիստիկայի մասնագետների հետ աշխատում է Երևանի և հարակից բնակավայրերի տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխումների ծրագրի վրա։

Past.am-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Կարապետյանի հրավերով Երևան են ժամանել տրանսպորտային նախագծերով զբաղվող մի շարք օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Նրանց դեռ ամիսներ առաջ առաջարկվել էր մշակել հայեցակարգային նախագիծ՝ ուղղված մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափմանը և ժամանակակից տրանսպորտային համակարգի ձևավորմանը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կարապետյանի հետ առնչվող ընկերությունները նախկինում արդեն մասնակցել են նմանատիպ նախագծերի իրականացմանը աշխարհի տարբեր երկրներում, ինչը, ըստ աղբյուրների, հիմք է տալիս ավելի լայնածավալ ծրագրերի մշակման համար։

Նախնական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացվել են հայ և օտարերկրյա մասնագետների կողմից, գնահատվում են բավական խոստումնալից։ Քննարկվող ծրագրերից մեկը վերաբերում է Երևանի շուրջ շրջանաձև ավտոմայրուղու կառուցմանը՝ այնպիսի խոշոր քաղաքների օրինակով, ինչպիսիք են Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը, Տոկիոն ու Մոսկվան։

Հայեցակարգով նախատեսվում է նաև փուլային անցում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի։ Մասնավորապես, քննարկվում է մի քանի տարվա ընթացքում Երևանում արտաքին այրման շարժիչներով աշխատող հասարակական տրանսպորտի փոխարինումը էլեկտրոբուսներով։ Բացի այդ, նախագծում ներառված է Երևանը մարզկենտրոններին կապող ժամանակակից երկաթուղային և ավտոբուսային ցանցի ձևավորումը, ինչպես նաև նոր ավտոկայանների կառուցումը։

Ծրագրի կարևոր ուղղություններից մեկը վերաբերում է նաև Երևանի մետրոպոլիտենի ընդլայնմանը։ Ըստ քննարկվող տարբերակների՝ նախատեսվում է կառուցել 9 նոր կայարան և 2 նոր ճյուղավորում՝ դեպի Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ, ինչպես նաև առանձին գիծ դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան։

Ըստ նախնական հաշվարկների՝ նախագծի իրականացումը չի ազդելու հասարակական տրանսպորտի սակագների վրա։ Քննարկումների փուլում է նաև թոշակառուների, ուսանողների և դպրոցականների համար արտոնյալ կամ անվճար երթևեկության տարբերակների ներդրումը։

Past.am-ը փորձել է լրացուցիչ մեկնաբանություններ ստանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի ներկայացուցիչներից, սակայն նրանք հրաժարվել են մանրամասնել օտարերկրյա մասնագետների ներգրավման վերաբերյալ տեղեկությունները՝ միայն նշելով, որ Սամվել Կարապետյանը շարունակում է ամենօրյա ձևաչափով հանդիպումներ անցկացնել տարբեր ոլորտների մասնագետների հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինի