Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ-ն պատրաստվում է նվազեցնել աճի կանխատեսումը՝ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված «ստագֆլյացիոն շոկի» պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Եվրոպական միությունը մտադիր է վատթարացնել իր տնտեսական կանխատեսումը Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմով և շարունակվող էներգետիկ ճնշմամբ պայմանավորված ահագնացող ճգնաժամի պայմաններում։ Դրա մասին Փարիզում G7-ի ֆինանսների նախարարների հանդիպման շրջանակում CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի տնտեսության և արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը:

Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի գարնանային տնտեսական կանխատեսման մեջ, որը կհրապարակվի այս շաբաթվա վերջին, տնտեսական աճի ցուցանիշները կվերանայվեն դեպի նվազում, իսկ գնաճային սպասումները կբարձրացվեն։

«Մենք բախվում ենք ստագֆլյացիոն շոկի»,- ընդգծել է Դոմբրովսկիսը։ Նման սցենարը նշանակում է տնտեսական աճի դանդաղման և արագացող գնաճի համակցում, ինչը տնտեսական քաղաքականության համար ամենաբարդ մարտահրավերներից մեկն է:

Իրավիճակի վատթարացման պատճառ է դարձել Իրանի շուրջ ձգձգվող պատերազմը և Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակումը, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը։ Այս ֆոնին նավթի գներն կայուն կերպով պահպանվում են մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմանագծից բարձր՝ ուժեղացնելով ճնշումը Եվրոպայի արդյունաբերության, տրանսպորտի և սպառողական շուկաների վրա։

Դոմբրովսկիսը նշել է, որ պետական լայնամասշտաբ միջամտության հնարավորությունները, որոնք կիրառվում էին ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակաշրջանի հակաճգնաժամային միջոցառումների նման, այսօր էապես սահմանափակ են։

«Կարևոր է, որ աջակցության միջոցառումները լինեն ժամանակավոր և հասցեական, այլ ոչ թե այնպիսին, որոնք խթանում են հանածո վառելիքի բարձր պահանջարկը»,- հայտարարել է նա։

Լրացուցիչ անհանգստություն են առաջացնում Միջազգային էներգետիկ գործակալության տվյալները, ըստ որոնց՝ նավթի համաշխարհային պաշարները նվազում են ռեկորդային տեմպերով։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ էներգակիրների ֆիզիկական դեֆիցիտը Եվրոպայում կարող է զգացվել արդեն ընթացիկ ամսվա վերջին, իսկ պաշարների վերականգնումը կարող է ձգձգվել մինչև 2027 թվականի վերջը։

Այս ֆոնին ԵՄ-ն արդեն սկսել է օգտագործել նավթի ռազմավարական պաշարները, սակայն Դոմբրովսկիսը խոստովանել է, որ ձգձգվող հակամարտության դեպքում մեծանում է մատակարարումների լուրջ խափանումների վտանգը, հատկապես այն ոլորտներում, որոնք կրիտիկական կախվածություն ունեն վառելիքից։

Ստեղծված իրավիճակը մեծացնում է ճնշումը եվրոպական կառավարությունների վրա, որոնք ստիպված են լինելու հավասարակշռություն գտնել գնաճի դեմ պայքարի, տնտեսությանն աջակցելու և դեպի նավթից քիչ կախվածություն ունեցող էներգետիկ մոդելի անցումն արագացնելու միջև։

Հետևեք մեզ՝ այստեղ

1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինի