Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական ուժերն ու քաղաքացիները հաղթահարեցին պաշտոնական քարոզարշավի առաջին տասնօրյակը։ Քաղաքական ծրագրերի ներկայացում, հանդիպումներ, քննարկումներ և ջղաձիգ պոռթկումներ իշխանական թևից։ «Վերջին օրերին՝ պաշտոնական քարոզչական մեկնարկից որոշ ժամանակ անց, իշխանությունն անցավ իր համար ավանդական «նախկին-ներկա» տրամաբանությունը սրելուն։ Սա խոսում է թերևս այն մասին, որ մինչ այդ, այսպես ասենք, ձեռք բերված խաղաղության վրա կատարվող քարոզչական խաղադրույքը չէր արդարացնում իրեն։ Կարծում եմ՝ այն պարզ պատճառով, որ հասարակության համար, մեղմ ասած, այն համոզիչ չէր, և երկրորդը՝ ընդդիմությունը բավականին արդյունավետ աշխատել է այդ ուղղությամբ՝ ցույց տալով, որ ներկայացվող, իբրև թե, խաղաղությունն իրականում ամենևին խաղաղություն չէ, խաղաղության և պատերազմի դիլեման ևս կեղծ է, որովհետև ընդդիմությունը չի ներկայացնում մոտեցումներ, որոնք կարող են համարվել արկածախնդիր։ Այս տեսանկյունից առանցքային ցուցիչ է այն, որ Նիկոլ Փաշինյանն անցում կատարեց «նախկին-ներկա»-ն ինտենսիվ խաղարկելու վարքագծի, ինչը վկայում է, որ առնվազն այդ փոքր դրվագում իշխանությունը տանուլ է տվել ընդդիմությանը։ Իհարկե, ամենևին չի նշանակում, որ սա երաշխավորում է ընդդիմության մեծ հաղթանակ ընտրության արդյունքում, բայց այդ փոքր դրվագը վկայում է, որ ընդդիմությունն առայժմ աշխատել է ավելի արդյունավետ հասարակության հետ խոսակցության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Իսկ ինչպիսի՞ն են տպավորությունները ընդդիմության քարոզարշավից։ «Մեծ հաշվով, «նոու հաուներ» չկան քարոզարշավի ընթացքում, բայց, թերևս, դրա կարիքն էլ չկա, որովհետև բուն իմաստով կարիք կա պարզապես հասարակության հետ էական խնդիրների մասին առարկայական խոսակցություն ծավալելու։ Այս անգամ նկատելի է, որ ընդդիմադիր ուժերը որոշակիորեն փորձում են հենց այդ խոսակցությունը ծավալել, այսինքն՝ չեն սահմանափակում հասարակության հետ երկխոսությունը, խոսակցությունը, աշխատանքը պարզապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վատը լինելով, փորձում են ներկայացնել խնդիրներն ավելի առարկայական, բացատրել իրավիճակը և նաև առարկայական խոսել լուծումների մասին, այսինքն՝ չդնել հարցը լավի և վատի տիրույթում, այլ խոսել այն քաղաքականության հետևանքների մասին, որը վարվում է այսօր, և այդ քաղաքականությունից դուրս գալու և իրավիճակը փոխելու լուծումներին անդրադառնալ։ Սա նկատելիորեն արդյունավետություն է ապահովում ընտրության գործընթացում ընդդիմության համար և նաև տեսնում ենք բավականին սուր ռեակցիաներ է բերում իշխանության դաշտում»,նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն իր ընտրողներին ներկայացնում է իր կատարած աշխատանքը՝ առողջության ապահովագրության համակարգ, դպրոցների և մանկապարտեզների կառուցում, թոշակների բարձրացում, ընթացքում էլ տարբեր առաջարկներ է անում, օրինակ՝ եթե զրկվել եք վարորդական իրավունքից, կարող եք մեկ տարի անց այն վերականգնել՝ առանց քննության, ուղղակի պետական տուրք վճարելով։ Նմանատիպ խոստումները կամ էլ արված աշխատանքի արձանագրումը կարո՞ղ են օգնել գործող իշխանություններին հանրության վստահության քվեն ստանալու հարցում։ «Մարդկանց որոշակի մասի վրա դա կարող է ազդել, որովհետև մարդկանց որոշակի մաս նաև առ այսօր սպառում է «նախկին- ներկա» ավանդական տրամաբանությունը. պաշտոնավարման ութերորդ տարում դրա օգտագործումը, Նիկոլ Փաշինյանի կողմից դրան դիմելու հանգամանքը այլ բան չէ, քան պարզապես ծաղր էլեկտորատի նկատմամբ, բայց տեսնում ենք, որ, ցավոք, կան մարդիկ, կան շրջանակներ, որոնք շարունակում են սպառել այդ թեման։ Այս տեսանկյունից թոշակները կամ նույն վկայականների պատմությունը, բնականաբար, իրենց ազդեցությունը կունենան, բայց չեմ կարծում, թե այդ ազդեցությունը լինի վճռորոշ։ Իշխանության վարքագիծը, այդ թվում՝ հոգեբանական, հուշում է այն մասին, որ իրականում խնդիրները և մարտահրավերները բավականին լուրջ են։ Սա ամենևին չի ենթադրում, որ երաշխավորված է իշխանության պարտությունը և ընդդիմության հաղթանակը, բայց այն, որ իրավիճակն աննախադեպ է իր անկանխատեսելիության իմաստով, նկատի ունեմ ընտրության արդյունքի տեսանկյունից, անկասկած է։ Վերջին ութ տարվա համար ունենք ամենաանկանխատեսելի ընտրական պրոցեսը, երբ հաղթանակը որևէ կերպ չի ուրվագծվում հատկապես հօգուտ իշխող ուժի։ Սա վկայում է, որ այդ առանձին սոցիալական դրվագները, որոնք արվում են, այն է՝ թոշակների բարձրացում, առողջության ապահովագրության համակարգի ներդրում և այլն, չեն կարող փոխարինել այն ամենին, ինչը զգում է հասարակությունը լայն իմաստով իր մաշկի վրա, իսկ զգում է և՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա վտանգավոր միտումներից և ակնհայտ պատկերից, որ Ադրբեջանն է դարձել Հայաստանի քաղաքական վարքագծի թելադրողը, և՛ զգում է կյանքում սոցիալական պարամետրերով։ Ի վերջո, թոշակառուն հիմար չէ և տեսնում է, որ իր թոշակն ավելացավ 10000 դրամով, միևնույն ժամանակ սոցիալական բեռը ևս ավելանում է, գները բարձրանում են։ Հետո մարդիկ տեսնում են, որ աղքատությունն այս ութ տարվա ընթացքում նվազել է ընդամենը մեկ-երկու տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստան շատ մեծ ծավալի փող է հոսել, և շատ մարդիկ, առավել ևս նոր իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, էապես բարելավել են իրենց սոցիալական կարգավիճակը և պայմանները։ Մարդիկ փոքր Հայաստանում այս ամենը շատ լավ տեսնում են և հասկանում»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը։ Քաղաքական մեկնաբանը կարևոր դիտարկում է անում սրա վերաբերյալ։ «Մասնակցությունը նվազագույն անհրաժեշտն է, որ պետք է անի ցանկացած քաղաքացի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի համար, իսկապես, շատ բախտորոշ շրջափուլ է։ Բայց կարծում եմ, որ ինքնին միայն մասնակցությունը բավարար չէ, որովհետև շատ կարևոր է, թե այդ մասնակցությունն ինչպես է բաշխվելու ձայների իմաստով։ Վերջին հաշվով տեսնում ենք, որ կա նվազագույնը տասնյակից ավելի ուժերի շրջանակ, որոնք ակնհայտորեն չունեն խորհրդարան անցնելու տեսանելի հնարավորություն։ Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով։ Եթե ընդդիմադիր դաշտում դիտարկենք, ապա անցնելու հնարավորություն ունի առավելագույնը չորս-հինգ կուսակցություն, և դրանցից երաշխավորված կամ մեծ հավանականությամբ անցողիկ ուժերը հազիվ երեքն են։ Իսկ մյուս դաշտում իշխանությունն է, որը, բնականաբար, հաղթահարելու է իր անցողիկ շեմը, այստեղ որևէ կասկած չկա։ Ունենք տասնյակից ավելի ուժեր, որոնք ակնհայտորեն կատարելու են ձայն փոշիացնողի դեր՝ կամա թե ակամա, անկախ նրանից, թե ինչ են ուզում անկեղծությամբ, որովհետև ընտրական պրոցեսը ռացիոնալ պրոցես է, ցանկությունների կամ բաժակաճառերի պրոցես չէ, դա համակարգերի պայքար է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ քաղաքացիները, մասնակցելուց բացի, եթե ուզում են իրավիճակի փոփոխություն, իրենց ձայնը տան այն ուժերին, որոնց մասնակցությունը այդ փոփոխությունն իրականացնելու իրատեսական հնարավորություն է պարունակում։ Եթե մասնակցում ես և ձայն տալիս վերացական, թեկուզ ամենագեղեցիկ, ամենաարդիական հռետորաբանությամբ աչքի ընկնող որևէ ուժի, որը, սակայն, չունի այդ հնարավորությունն ազդել իրավիճակի փոփոխության վրա, սա նշանակում է առնվազն այս ընտրական ցիկլում նպաստել ձայնի փոշիացմանը, և, հետևաբար, մասնակցությունն ինքնին դառնում է ապարդյուն։ Այս տեսանկյունից նաև շատ կարևոր է արձանագրել հետևյալը. այս տրամաբանությամբ մասնակցությունը կարող է վերածվել ապարդյուն մասնակցության, եթե ձայները գնում են անիրատեսական ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ՝ չմասնակցելը դարձյալ նշանակում է նպաստել փոփոխություն չլինելուն, այսինքն՝ իշխանության պահպանմանը։ Եթե մարդը համարում է, որ չի մասնակցում ընտրությանը, քանի որ դեմ է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմության հիմնական հավակնորդներին, ապա այս պարագայում նշանակում է, որ նա, կամա թե ակամա, կողմ է ոչինչ չփոխելուն։ Եթե չես գնում ընտրության, նշանակում է՝ պասիվ քվեարկում ես հօգուտ իշխանության պահպանման, իսկ սա նշանակում է ստանձնել անմիջական պատասխանատվություն ոչ միայն այն ամենի համար, ինչ կատարվելու է ընտրությունից հետո, այն քաղաքականության համար, որ կատարվելու է ընտրությունից հետո, այլ նաև այսօր այդպիսի դիրքորոշմամբ նշանակում է պատասխանատվություն ստանձնել նախկինում կատարվածի համար։ Եվ այս դիրքորոշմամբ պետք է քաղաքացիներն իսկապես կողմնորոշվեն, այսինքն՝ փոխել իրավիճակը, թե ոչ, որովհետև հիմա լավի և վատի ընտրություն չէ, նույնիսկ չարյաց փոքրագույնի ընտրություն չէ, հիմա Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, որն, անշուշտ, չի երաշխավորում որևէ կախարդական փայտիկ, որևէ փրկիչ, որևէ դրախտային իրավիճակ։ Այսօր իրավիճակ փոխելը տալիս է Հայաստանին հնարավորություն շատ հարցերում դառնալ սուբյեկտ և սկսել ավելի համակարգային և խորքային փոփոխություններ։ Հակառակի պարագայում՝ Հայաստանում մինչև հիմա տեղի ունեցածը շարունակվելու է առավել խորացող ճահճային տրամաբանությամբ, թե՛ ներքին, թե՛ արտաքին օրակարգերի մասով»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվի