Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված մթնոլորտը օր օրի ավելի վտանգավոր ու անհավասար է դառնում։ Երկրում, որտեղ իշխանություններն անընդհատ խոսում են «ժողովրդավարությունից», «ազատ ընտրություններից» և «օրինականությունից», իրականությունն ավելի ու ավելի հաճախ հիշեցնում է ընտրովի արդարադատության դասական օրինակ։

Արդեն քանի օր է, ինչ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտման մասին մանրամասն ձայնագրություն, որտեղ խոսվում է մարդկանց հանրահավաքի մասնակցել հարկադրելու մասին։ Ձայնագրության բովանդակությունը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին իրավական լրջագույն հարցեր է առաջացնում։ Խոսքը ընտրական գործընթացների վրա հնարավոր ճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման և քաղաքացիների ազատ կամարտահայտման սահմանափակման մասին է։

Սակայն ամենազարմանալին ոչ թե հենց երևույթն է, այլ դրան հաջորդած լռությունը։ Որևէ քրեական վարույթի մասին տեղեկություն չկա։ Դե, առնվազն երեկվա դրությամբ չկար: Չկա պաշտոնական պարզաբանում։ Չկա իրավապահ մարմինների օպերատիվ արձագանք։ Չկան խուզարկություններ, ցուցադրական բերման ենթարկումներ, անհապաղ հարցաքննություններ կամ կալանքի միջնորդություններ, ինչպես արվում են ընդդիմադիրների նկատմամբ։ Չկա նույնիսկ սովորական այն ակտիվությունը, որը հանրությունը բազմիցս տեսել է ընդդիմադիր գործիչների կամ իշխանության համար ոչ ցանկալի շրջանակների դեպքում։

Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հայաստանում օրենքը գործում է բոլորի համար հավասար։ Հասկանալի է, չէ, որ նույն իրավիճակում, եթե խոսքը վերաբերեր որևէ ընդդիմադիր ուժի, հատկապես ընտրություններին մասնակցող իշխանության հիմնական մրցակիցներին, ապա պետական ամբողջ մեքենան արդեն գործի մեջ կլիներ։ Քարոզչական ալիքները կհայտարարեին «հանցավոր ցանցի բացահայտման» մասին, իրավապահները շտապ հայտարարություններ կանեին, իսկ իշխանական սատելիտներն ու մեդիաները ժամերով կքննարկեին հերթական «սենսացիոն բացահայտումը»։

Հայաստանի հասարակությունն արդեն տեսել է, թե ինչպես են մի քանի ժամվա ընթացքում նախաձեռնվում քրեական վարույթներ, տեղեկատվական արշավներ և քաղաքական պիտակավորումներ կազմակերպվում, երբ անհրաժեշտ է ճնշում գործադրել ընդդիմության վրա։ Այդ ֆոնին ներկայիս լռությունը պարզապես տարօրինակ չէ։ Այն քաղաքականապես չափազանց խոսուն է։

Այս ամենը հատկապես վտանգավոր է ընտրություններից առաջ, որովհետև ձևավորում է մեկ պարզ ընկալում՝ Հայաստանում գոյություն ունի ոչ թե հավասար մրցակցություն, այլ իշխանության համար հատուկ իրավական ռեժիմ։ Մի համակարգ, որտեղ նույն գործողությունը կարող է մի դեպքում համարվել ծանր հանցագործություն, իսկ մեկ այլ դեպքում՝ պարզապես անտեսվել։ Նույնը վերաբերում է նաև այլ օրինակների, ի մասնավորի՝ երբ իշխանական ուժի պաստառը պոկելու համար մարդուն բերման են ենթարկում, ապա ինքնասպանության հասցնում, իսկ ընդդիմադիրների պաստառները պոկելու մասին բազմաթիվ տեղեկությունները մնում են անարձագանք:

Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև ավելի գլոբալ՝ պետականության խնդիր է։ Երբ քաղաքացին ոչ թե վստահում է օրենքին, այլ այդ պահին կշեռքի նժարների ծանրությանը, այն է՝ ով է իշխանության կողմում, ով՝ ընդդիմադիր դաշտում, քայքայվում է արդարության ամբողջ համակարգը։ Իսկ ամենացավալին այն է, որ իշխանությունը, որը իշխանության է եկել «արդարության վերականգնման» կարգախոսներով, այսօր ավելի ու ավելի հաճախ նույնացվում է ընտրովի արդարադատության, վարչական ճնշումների և քաղաքական երկակի ստանդարտների հետ։

Եթե ընտրություններից առաջ հրապարակված նման աղմկահարույց նյութը չի առաջացնում իրավական հետևանք, ապա հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչպե՞ս են պատկերացնում ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրությունները։ Ի վերջո, ժողովրդավարությունը չափվում է ոչ թե իշխանության ելույթներով, այլ նրանով, որ օրենքը պետք է կիրառվի հավասարապես, առաջին հերթին՝ հենց իշխանության նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան