ԱԺ նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Past.am-ը, քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղափոխվել է Երևանի 1-ին համալսարանական հիվանդանոց: Առաջին համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ Գալուստ Սահակյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ ԱԺ նախագահի մոտ ինսուլտ է կասկածվում: Հիմա նա հետազոտվում է:



