Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան

ԲԼՈԳ
 Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ էր ուզում հայ ժողովուրդը 2018 թվականին։

Մարդիկ փողոց էին դուրս եկել արժանապատիվ կյանքի հույսով։ Նրանք ուզում էին ներքին համերաշխություն, արդարություն, ժողովրդավարություն, անվտանգություն, խաղաղություն, աշխատելու և սեփական քրտինքով ընտանիք պահելու հնարավորություն։ Ուզում էին պետություն, որտեղ քաղաքացին իշխանության համար «տուգանքի մատերիալ» չէ, այլ երկրի իրական տերը։

2018-ի շարժման ուժը հենց այդ հանրային երազանքն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ միավորվեցին ոչ թե մեկ անձի, այլ փոփոխությունների գաղափարի շուրջ։ Նրանք հավատում էին, որ հնարավոր է կառուցել ավելի արդար, ավելի մարդկային և ավելի անվտանգ Հայաստան։

Այդ օրերին «Բարգավաճ Հայաստանը», լինելով խորհրդարանական երկրորդ ուժ, կանգնեց ժողովրդի կողքին՝ հասկանալով, որ հասարակությունը ցանկանում է կոտրել կեղեքման, անարդարության և նվաստացման փակ շրջանը։ ԲՀԿ-ն միացավ ոչ թե անձերի, այլ ժողովրդի ձգտումներին, երազանքներին, մարդկանց ցանկությանը՝ ապրել ազատ, արժանապատիվ և կանխատեսելի երկրում։

Գագիկ Ծառուկյանը դեռ 2018-ի դրամատիկ օրերին հստակ արձանագրել էր, որ պետությունը չի կարող գոյատևել սեփական ժողովրդի դժգոհության, աղքատության և հուսահատության հաշվին։

Եվ քաղաքական իրականությունն այն է, որ հենց ԲՀԿ-ի միանալը համաժողովրդական շարժմանը փոխեց քաղաքական նժարի ծանրությունը՝ վճռորոշ նշանակություն ունենալով ճգնաժամի հանգուցալուծման հարցում։

2018-ին ժողովուրդը ճիշտ էր։

Ճիշտ էր, որոնք կանգնեց հանրային փոփոխությունների պահանջի կողքին։

Սակայն տարիները բացահայտեցին ամենացավոտ ճշմարտությունը․ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը դավաճանեցին հենց այն արժեքներին, որոնց անունից իշխանության եկան։

Հեղափոխության դրական ներուժը մսխվեց իշխանության պահպանման մոլուցքի, քաղաքական վրեժխնդրության և պետական կառավարման ձախողումների պատճառով։ Հանրությանը խոստացված արդարության փոխարեն՝ մարդիկ ստացան ընտրովի արդարադատություն։ Ժողովրդավարության փոխարեն՝ քաղաքական հետապնդումներ և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն։ Սիրո և համերաշխության փոխարեն՝ ատելության, պառակտման և թշնամանքի մթնոլորտ։

Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հրապարակում ազնվորեն ասեր, որ մի քանի տարի անց Հայաստանը կանգնելու է Արցախի կործանման, հազարավոր զոհերի, ազգային նվաստացման, քաղաքական հետապնդումների, խոսքի ազատության սահմանափակումների և սոցիալական ծանր ճնշումների առաջ, ժողովուրդը երբեք նրան իշխանություն չէր վստահի։

Եթե նա ասեր, որ աշխատավոր մարդուն վերածելու է «տուգանքի մատերիալի», փոքր ու միջին բիզնեսին՝ հարկային ճնշումների հիմնական թիրախի, բարձրացնելու է հարկերն ու գույքահարկը, իսկ այդ ամենի ֆոնին միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանելու յուրայիններին, նա ոչ թե հեղափոխության առաջնորդ կդառնար, այլ կարժանանար համաժողովրդական մերժման։

Այսօր արդեն ակնհայտ է՝ իշխանությունը վաղուց կորցրել է հանրային պատասխանատվության զգացումը։ Փաշինյանի իշխանության առաջնահերթությունը ոչ թե ժողովրդի բարեկեցությունն է, այլ սեփական քաղաքական վերարտադրությունն ու յուրայինների հարստացումը։ Այդ պատճառով հասարակությունը վերածվել է մշտական հարկային, վարչական և հոգեբանական ճնշումների թիրախի։ Աշխատող մարդը չի զգում պետության աջակցությունը։ Փոքր ու միջին բիզնեսը չի զգում պաշտպանվածություն։ Երիտասարդը չի տեսնում վստահելի ապագա։ Թոշակառուն չի զգում սոցիալական արդարություն։

Փոխարենը՝ իշխանությունը զբաղված է քաղաքական հակառակորդների դեմ պայքարով և հասարակությունը պառակտելու քաղաքականությամբ։

Հայ ժողովուրդը խաբված է։

Խաբված ենք նաև մենք, որ անկեղծորեն հավատացել էինք փոփոխությունների հնարավորությանը և կանգնել ժողովրդի կողքին։

Բայց ժողովրդի փոփոխությունների պահանջը չի մահացել։ Այն այսօր էլ կա՝ ավելի հասուն, ավելի գիտակցված և ավելի պահանջատեր ձևով։

Այսօր էլ մեր ժողովուրդն ուզում է անվտանգ պետություն, արժանապատիվ կյանք, սոցիալական արդարություն, ազգային համերաշխություն և խաղաղ հասարակություն, որտեղ մարդը կարող է ապրել իր աշխատանքի շնորհիվ, ոչ թե գոյատևել իշխանության կամայականությունների պայմաններում։ Այսօր էլ մարդիկ ուզում են պետություն, որտեղ իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդն է ստիպված սպասարկել իշխանության քմահաճույքները և բարեկեցությունը։

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է կանգնած մնալ այդ արժեքների կողքին։ Ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր, մենք փոփոխություններ ենք ուզում։ Այս անգամ՝ պատասխանատու կառավարման, անվտանգության, սոցիալական արդարության և ազգային արժանապատվության հիման վրա։

Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է ունենալ այլ իրականություն․

պետություն, որտեղ աշխատող մարդը հարգված է, բիզնեսը՝ պաշտպանված, երիտասարդը՝ ապագա ունեցող, թոշակառուն՝ արժանապատիվ կյանքով ապրող, իսկ պետությունը՝ ուժեղ, անվտանգ և ինքնիշխան։
Փոփոխությունները անհրաժեշտ են։

Եվ փոփոխություններն անպայման լինելու են։

Հունիսի 7-ին քվեարկեք թիվ 7-ին՝ հանուն լավ, անվտանգ, արդար և բարգավաճ Հայաստանի։
 
Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը