Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ բալի ապրած ամեն րոպեն ու վայրկյանն եմ հիշում։ Մանկության տարիներին շատ հանգիստ երեխա էր Սաքս։ Մենակով եմ մեծացրել իմ տղային, շատ բարդ ճանապարհ ենք միասին անցել, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլին՝ Սարգիսի մայրիկը։ Սարգիսը ծնունդով Արագածոտնի մարզից է՝ Բյուրական գյուղից, բայց վաղ տարիքից մայր ու որդի տեղափոխվել են մայրաքաղաք։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին հրաշալի ունակություններ ուներ մաթեմատիկայից, նաև օտար լեզուներ և ծրագրավորում էր ուսումնասիրում։

Տիկին Լիլին Իրանում է աշխատել, և որդին էլ պարբերաբար նրա հետ մեկնել է այնտեղ։ «Անկեղծ լինեմ՝ որոշել էի, որ այնտեղ մնանք մշտական բնակության, ասեմ, թե ինչու։ Մանկուց իր մեջ նկատում էի հայրենասիրությունը, փոքր տարիքից միշտ ասում էր՝ զինվոր եմ դառնալու։ Ես էլ արձագանքում էի՝ մեծացիր, որ գնաս բանակ։ Պատանի էր, մեկնեցինք, ես Իրանում արդեն բնակարան էի վարձել այն մտքով, որ այնտեղ ենք ապրելու։ Բայց իմ տղան չէր հարմարվում, ինձ ասում էր. «Մամա՛, գիտեմ, թե ինչի ես ինձ այստեղ բերել։ Ես պետք է գնամ Հայաստան, որ ծառայեմ»։ Վերադարձանք Հայաստան, ես մեկնում էի աշխատանքի։ Իր բանակ զորակոչվելու օրերն էին մոտենում։ Իրեն ասել էի՝ հենց ծանուցագիրը գա, ինձ տեղյակ կպահես, որ վերադառնամ։ Այդ օրն ինձ ճանապարհում էր, հասանք ավտոբուսի մոտ, Սաքիս զանգ եկավ։ Ինձ ասաց, որ ընկերներն են։ Այնինչ, ինձ ճանապարհեց, ես նստեցի ավտոբուս, իսկ ինքը մեկնեց բանակ։ Իր ողջ կյանքում տղաս ինքնուրույն է եղել։ Փոքր տարիքից աշխատում էր, ասում էր՝ իմ գումարը պետք է վաստակեմ»։

Սարգիսը ծառայել է նախ Ստեփանակերտի Հայկազովի զորամասում։ «Մեկ տարի երեք ամիս այնտեղ ծառայեց։ Սաքս հրետանավոր էր։ Մի օր շարք են կանգնեցնում և հարցնում՝ ո՞վ կգնա Մատաղիս։ Շարքից 15 հոգի են դուրս եկել, մեկը Սարգիսս է եղել։ Երկու տարվա ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ ինձանից ինչ-որ բան է խնդրել, ես էի իրեն ամեն ամիս քաղցրեղեն և այլ անհրաժեշտ իրեր ուղարկում։ Բայց դրանից հետո ինձ հետ երեք օր չէր խոսում, միշտ ասում էր. «Մամա՛, ես ոչ մի բանի կարիք չունեմ»։ Շատ սիրված է եղել բոլորի կողմից, իր ծառայակից ընկերները հիմա էլ հաճախ պատմում են Սաքիս, նրա հումորների մասին»։

2020 թվականի հուլիսին Սարգիսն ամուսնանում է։ «Իր աշխատանքից դուրս եկավ։ Ֆիլմում նկարահանվելու առաջարկ ուներ։ Սկսվեց պատերազմը։ Սաքս որոշեց, որ պետք է մեկնի մարտի դաշտ։ Իրեն ասում էի՝ ո՞ւր ես գնում։ «Մամա՛, ախպերներս են զոհվում»։ Լաց էի լինում, փորձում իրեն համոզել, հետ պահել, բայց ապարդյուն։ Նա հաստատակամ էր իր որոշման մեջ։ Միայն ասաց. «Մա՛մ, ես հետ եմ գալու, քեզ մենակ չեմ թողնի»։

Սեպտեմբերի 29-ի երեկոյան Սարգիսը մեկնում է Արցախ։ «Դռան մոտ իրեն ճանապարհում էի, գրկեց ինձ, պտտեցրեց։ Բայց ես այդ օրը զգացողություն ունեցա, կարծես նշան տեսա, որ գուցե Սաքիս կորցնեմ։ Սաքս ամեն օր զանգում էր։ Տանից ու անգամ սենյակիցս դուրս չէի գալիս։ Սաքս գիտեր, որ եթե ես ամեն օր իր ձայնը չլսեմ, կխելագարվեմ, կհասնեմ Ղարաբաղ։ Հոկտեմբերի 8-ի ցերեկը՝ ժամը տասներկուսից մինչև մեկը, զրուցել ենք։ Իրեն ասում էի՝ բալես, հետ արի, դա ուրիշ պատերազմ է։ «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք։ Ես նահանջեմ, մյուսը նահանջի, թուրքը հասնի Երևա՞ն»։

Հոկտեմբերի 8-ին է անմահացել Սարգիսը «Մարտունի 2»-ում։ «Այդ օրը յոթ անց կես էր, հարսիկիս ձայն տվեցի, որ սուրճ եփի։ Րոպեներ անց հյուրասենյակի կենտրոնում կարծես հարված զգայի գլխիս ու ցավ՝ կոնքերիս հատվածում։ Զգացի, որ որդուս հետ մի բան պատահեց։ Հարսիկս հանգստացնում էր ինձ, որ նոր ենք խոսել Սաքիս հետ, որ ամեն ինչ կարգին է։ Սկսեցի զանգել տղայիս։ Իր համարն արդեն անհասանելի էր, հեռախոսը վնասվել էր, հիմա տանն է, վրան մինչև հիմա իր արյունն է... Մյուս համարներով էի զանգահարում, որոնցով Սաքս զանգել էր։ Զանգերիս չէին պատասխանում։ Բոլորին իրար էի խառնել։ Շատ անհանգիստ էի, այս ու այն կողմ էի գնում, նստեցի, մի պահ աչքս կպել էր։ Տեսիլք ունեցա, Սաքս պատուհանը ծեծեց, բացեցի, ասաց. «Մա՛մ ջան, կներես ինձ, չեմ կարող գալ, ինձ չսպասես»։ Վեր եմ թռել կարծես երազից ու ասել՝ բալես չի գալու։ Հետո եղբորս տղայի հետ էին կապվել, ասել, որ Սաքս զոհվել է։ Դիրքում հինգ հոգով էին եղել, երկու տղաները զոհվել էին, երեքը՝ վիրավորվել։ Նրանց բոլորին կարողացել էին դուրս բերել։ Հետո արդեն պարզեցի՝ հարվածը դիպել էր որդուս գլխին և կոնքերի հատվածում»։

Սարգիսը տիկին Լիլիի միակ երեխան է։ «Մենք շատ մտերիմ ենք եղել, ոչ միայն մայր ու որդի ենք եղել, այլև ընկերներ։ Ամեն դժվարության միջով միասին ենք անցել։ Հիմա էլ որդիս ամեն պահ ինձ հետ է, իր մասին երբեք անցյալով չեմ խոսում։ Իրարից հեռու էինք մնում, հիվանդանում էինք։ Հիմա կարծես չապրեմ։ Առաջին տարին ուշքի չէի գալիս, բայց Սաքս անընդհատ գալիս էր երազներումս, ասում՝ ես իմ Լիլիին եմ ուզում, մա՛մ։ Սկսեցի խնամել ինձ, հոգ տանել իմ մասին։ Փորձում եմ ոտքերիս վրա ամուր մնալ հանուն Սաքիս»։

Հ. Գ.- Կամավոր Սարգիս Դավթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Բյուրականի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում