Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը ներկայում բախվում է գնաճի արագացման լուրջ խնդրի, որը վերածվել է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և քաղաքական լրջագույն հետևանքներ ունեցող երևույթի։ Պատահական չէ, որ Հայաստանի Կենտրոնական բանկը տարվող դրամավարկային քաղաքականության համատեքստում նշում է, որ առաջիկա ժամանակահատվածում երկրում գնաճի արագացմանը կարող են նպաստել էներգակիրների գների զգալի աճը, մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների հնարավոր փոփոխությունները։

2026 թվականի առաջին եռամսյակում տարեկան գնաճը շարունակել է արագանալ՝ մարտին հասնելով 4,5 տոկոսի, մինչդեռ բազային տարեկան գնաճը ամրապնդվել է թիրախային շեմից բարձր՝ 4,7 տոկոսի մակարդակում, ինչը զգալիորեն գերազանցում է Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 3 տոկոսը՝ պլ յուս-մինուս մեկ տոկոսային կետի շեղմամբ։ Այս թվերն արտացոլում են խոր տնտեսական գործընթացներ, որոնք ազդում են յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակի, գնողունակության, խնայողությունների արժեքի, ապագայի պլանավորման հնարավորությունների վրա։

Գնաճի արագացման պատճառները բազմազան են և փոխկապակցված, և դրանց ըմբռնումը պահանջում է դիտարկել ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական տնտեսական դինամիկաները։

Առաջին և գուցե ամենակարևոր արտաքին գործոնը էներգակիրների գների աճն է, որը ազդում է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների արժեքի վրա։ Հայաստանը, լինելով էներգակիրների ներմուծող երկիր և չունենալով բավարար սեփական էներգետիկ ռեսուրսներ, խիստ խոցելի է համաշխարհային էներգակիրների շուկայի տատանումների նկատմամբ։ Երբ նավթի, գազի, էլեկտրաէներգիայի գները բարձրանում են միջազգային շուկաներում, այս աճը անխուսափելիորեն փոխանցվում է Հայաստանի տնտեսությանը։ Էներգակիրների գինը բարձրացնում է ապրանքների և ծառայությունների արտադրության ինքնարժեքը, ինչը հետագայում արտացոլվում է սպառողական գների մեջ։

Մատակարարման շղթաների խափանումները մեկ այլ կարևոր գործոն են, որը նպաստում է գնաճի արագացմանը։ Աշխարհաքաղաքական լարվածությունները, տարածաշրջանային հակամարտությունները՝ հատկապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, առևտրային սահմանափակումները, լոգիստիկ խնդիրները հանգեցնում են մատակարարումների ուշացման, ապրանքների պակասի, ըստ այդմ՝ նաև գների բարձրացման։ Հայաստանի համար, որը հենվում է սահմանափակ փոխադրման ուղիների վրա, մատակարարման շղթաների խափանումները կարող են լինել հատկապես ցավալի։ Երբ հիմնական տրանսպորտային ուղիներից մեկը կամ մի քանիսը դառնում են անհասանելի կամ անարդյունավետ՝ պայմանավորված քաղաքական, ռազմական տեղաշարժերով կամ բնական աղետներով, այլընտրանքային ուղիների կիրառումը պահանջում է ավելի երկար ժամանակ, ավելի բարձր ծախսեր, ինչը անխուսափելիորեն արտացոլվում է գների մեջ։

Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությունը նույնպես ունի անմիջական ազդեցություն Հայաստանի գնաճի վրա։ Ու խոսքը միայն էներգակիրների մասին չէ։ Պարարտանյութերի, ինչպես նաև ցորենի, բրնձի, ձեթի, շաքարի և այլ հիմնական սննդամթերքի գները զգայուն են Մերձավոր Արևելքի իրադարձությունների նկատմամբ, և երբ այդ գները բարձրանում են համաշխարհային շուկաներում, Հայաստանը, լինելով ներմուծող երկիր, անխուսափելիորեն բախվում է տեղական շուկայում գների աճի։

Այնուամենայնիվ, գնաճի արագացումը Հայաստանում պայմանավորված է ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով։ Տեղական տնտեսությունում առաջարկի ու պահանջարկի գործոնները նույնպես դեր են խաղում գնաճի ձևավորման մեջ։ Այս տեսանկյունից նկատելի է տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությունը, որն ինչ-որ չափով առնչվում է արտադրության սահմանափակումներին, աշխատուժի պակասին, ենթակառուցվածքային խնդիրներին, որոնք էլ իրենց հերթին խոչընդոտում են տնտեսությանը արդյունավետ արտադրել և մատակարարել ապրանքներ ու ծառայություններ։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում առկա անկումային տրամադրությունները նպաստում են սննդամթերքի գների բարձրացման։ Երբ տեղական արտադրությունը չի կարողանում բավարարել պահանջարկը, ներմուծումը դառնում է անխուսափելի, իսկ ներմուծված ապրանքները սովորաբար ավելի թանկ են՝ պայմանավորված տրանսպորտային ծախսերով, մաքսատուրքերով, միջնորդների մարժաներով։

Տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայությունը նշանակում է, որ տնտեսությունում ծախսվող գումարները գերազանցում են տնտեսության արտադրողական կարողություններին։ Այսինքն՝ տնտեսության արտադրողականությունն ի վիճակի չէ հիմնականում բավարարել բնակչության ներքին պահանջարկը։ Երբ մարդիկ փորձում են գնել ապրանքներ ու ծառայություններ, բայց տնտեսությունը չի կարողանում բավարար արագությամբ ավելացնել արտադրությունը, արդյունքում գները բարձրանում են։

Իսկ գնաճի սոցիալական հետևանքները խորն են և տարածական։ Երբ գները բարձրանում են, առավել շատ տուժում են ցածր եկամուտներ ունեցող ընտանիքները, որոնց եկամուտների մեծ մասը ուղղվում է հիմնական անհրաժեշտությունների՝ սնունդ, բնակարան, կոմունալ ծառայություններ, տրանսպորտ, ուղղությամբ։ Այս ընտանիքներն ունեն սահմանափակ հնարավորություններ հարմարվելու բարձրացող գներին այն պայմաններում, երբ նրանց սպառումը արդեն իսկ նվազագույնի վրա է։ Արդյունքում գնաճը խորացնում է եկամուտների անհավասարությունը և աղքատությունը։ Միջին դասը նույնպես տուժում է, քանի որ նրանց խնայողությունների ռեալ արժեքը նվազում է, նրանց գնողունակությունը նվազում է, կենսամակարդակն՝ ընկնում։

Գնաճը ազդում է նաև բիզնեսի վրա։ Ընկերությունները բախվում են ծախսերի աճի՝ հումքի, էներգակիրների, աշխատուժի, տրանսպորտի, ինչը նվազեցնում է նրանց շահութաբերությունը, եթե նրանք չեն կարողանում փոխանցել այս ծախսերը սպառողների վրա։ Բայց եթե նրանք բարձրացնում են գները, կարող են կորցնել հաճախորդներ։ Այս դիլեման հատկապես դժվար է փոքր և միջին բիզնեսի համար, որոնք չունեն մեծ ընկերությունների ֆինանսական ճկունություն։ Անորոշությունը գների վերաբերյալ նաև դժվարացնում է բիզնեսի պլանավորումը, ներդրումների որոշումները, երկարաժամկետ պայմանագրերի կնքումը։

Պետական բյուջեի համար ևս գնաճը մարտահրավեր է։ Մի կողմից՝ անվանական եկամուտները կարող են ավելանալ գնաճի պատճառով՝ ավելի բարձր հարկային մուծումներ նախատեսելով բարձր գների հիման վրա, մյուս կողմից՝ պետական ծախսերը նույնպես ավելանում են՝ աշխատավարձերի, գնումների, սոցիալական ծրագրերի համար։ Եթե բյուջետային պլանավորումը հիմնված է ցածր գնաճի վրա, իսկ փաստացի գնաճը ավելի բարձր է, դա ստեղծում է բյուջետային անհավասարակշռություն և ֆինանսական ճնշումներ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա