Իսրայելը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է անհրաժեշտության դեպքում բոլոր ճակատներում՝ Արևմտյան ափից մինչև Իրան, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը վճռականորեն գործում է բոլոր ճակատներում։ Մենք ստեղծել ենք նոր իրականություն անվտանգության ոլորտում: Գործողությունը չի ավարտվել։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել մարտական գործողությունները և մնում է մշտական պատրաստության վիճակում՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական, Հրեաստանից և Սամարիայից (Իսրայելի կողմից Արևմտյան ափի անվանումը – խմբ.) մինչև Թեհրան», – ասել է Զամիրը:
Նա ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայիս առաջնահերթությունը նախաձեռնողական գործողություններն են, այլ ոչ թե սպառնալիքների զսպումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



