Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման Վարդանյան

Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիին։

Արման Վարդանյանի խոսքով՝ այսօր հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է նախընտրական խոստումների, սոցիալական նախաձեռնությունների, կարգախոսների և աղմկահարույց քաղաքական հայտարարությունների վրա։ Սակայն գրեթե չի քննարկվում իշխող ուժի ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու այսպես կոչված «բարեփոխման» փորձը, դրա ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը, ինչպես նաև եկեղեցական կառավարման սկզբունքների փոփոխությունը։

«Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համակիրները, միշտ համարել և շարունակում եմ համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր՝ հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»,- «Փաստ» թերթի հետ զրույցում հայտարարել է Արման Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձի մասին չէ, այլ այն սկզբունքների, որոնց վրա դարեր շարունակ գոյատևել է Հայ Առաքելական եկեղեցին։

«Խնդիրը այն հոգևոր, բարոյական և ազգային հիմքերի մեջ է, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը նույնիսկ պետականության բացակայության ժամանակաշրջաններում»,- նշել է նա։

Արման Վարդանյանի խոսքով՝ հենց Հայ Առաքելական եկեղեցին է դարերի ընթացքում պահպանել հայոց լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունն ու ազգային միասնությունը՝ հայկական պատմության ամենածանր ժամանակահատվածներում։

«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե առանձին անձանց, այլ հայ ժողովրդի հոգևոր և ազգային հիմքերի դեմ է», - ընդգծել է «Միասնություն» շարժման առաջնորդը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրող, ով քվեարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, պետք է հասկանա, որ դրանով փաստացի աջակցում է տվյալ քաղաքական ուժի ամբողջ նախընտրական ծրագրի իրականացմանը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մանրամասն չի ուսումնասիրում կուսակցական ծրագրերը և հիմնականում կողմնորոշվում է ակտիվորեն առաջ մղվող թեմաներով՝ սոցիալական բարեփոխումներով, առողջապահությամբ, խաղաղության պայմանագրով և այսպես կոչված «եվրաինտեգրմամբ»։

Արման Վարդանյանը նաև ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները որպես Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու «ժողովրդական մանդատ» ներկայացնելու ցանկացած փորձ անլեգիտիմ է։

«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության, Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա անլեգիտիմ»,- հայտարարել է նա։

«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»,- ընդգծել է Արման Վարդանյանը։

Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած