Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ

ԲԼՈԳ
Բարգավաճ Հայաստան կուսակցություն-ը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։

Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։
Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը։

Հայաստանի մշակութային քաղաքականության շուրջ մեր պատկերացումները փորձենք հնարավորին չափ սեղմ ներկայացնել.

Ընդհանուր դրույթներ

• Մշակութային քաղաքականությունը պիտի լինի միաժամանակ և´ պրագմատիկ, և´ մեծ երազանքներից սնվող։ Մշակույթի դաշտը, ստեղծական միջավայրը չեն կարող ընտրություն կատարել այս երկուսի միջև, դրանք պիտի լինեն համաժամանակյա և փոխպայմանավորող։

• Մշակութային քաղաքականության արդյունավետությունը տուժում է այսօրվա մոդելի՝ ԿԳՄՍՆ ձեռքերում միակամ կենտրոնացված կառավարման պատճառով։ Մշակույթի, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների ուղղաձիգ կառավարման մոդելը բնորոշ է տոտալիտար երկրներին։

Հայաստանի պես փոքր և ինքնատիպ մշակույթով ու մարդկային ռեսուրսով երկրում նման մոդելը.

- բերում է լճացման,

- փլուզում է ստեղծագործական միավորների ինքնավարությունը, ինքնուրույնությունը և հետևաբար՝ ինքնատիպությունը,

- կաշկանդում է նախաձեռնողականությունը,

- վանում է ազատ ստեղծագործողին՝ ստիպելով անվերջ մտնել պաշտոնյաների կաբինետներ, և ազատ ստեղծագործության փոխարեն նրան ստիպում է հյուսել արվեստագետի համար անցանկալի կոնյունկտուրա՝ դրանից բխող ոչ արվեստային, հակամշակութային հետևանքներով։

• Մշակույթի, արվեստի ոլորտի ուղղաձիգ կառավարումից անհրաժեշտ է անցնել ինքնավարությունը և անհատական պատասխանատվությունը խթանող մոդելների զարգացման՝ պետությունից անկախ, բայց պետության հովանավորությամբ գործող մասնագիտացված առանձին միավորների ստեղծմամբ՝ մշակույթի գործակալություններ, հիմնադրամներ (ըստ արվեստի և ստեղծարար արդյունաբերության ճյուղերի)։

• Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

1. Մշակութային ժառանգություն. պահպանում և ծաղկեցում

Մշակութային քաղաքականություն իրականացնողները պիտի առավելագույն պատասխանատվությամբ մոտենան այս ոլորտին՝ գիտակցելով, որ իրենք ընդամենը պատմական մի կարճ ժամանակահատվածում պահապաններն են մինչև մեր օրերը հասած մշակութային հարստության։
Այս գիտակցումը կօգնի.

- Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից

- Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։
Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք. այս մոտեցումը պիտի փորձենք տարածել՝ սկսած մանկապարտեզից։ Մշակութային նյութական և ոչ նյութական հարստության պահպանումը, խնամքը պիտի լինեն սովորական առօրյա գիտելիքի, անելիքի մաս՝ Հայաստանում և աշխարհում։ Սրա համար ամենակարևոր պայմանն այդ հարստությունը ճանաչելն է, ինչի համար պիտի ստեղծվեն բազմազան ուսումնական, ժամանցային նախագծեր՝ ճարտարապետության, կերպարվեստի, գրականության, երաժշտության և մյուս բոլոր ոլորտների առանցքային դեմքերի և ստեղծագործությունների։
Հայ եկեղեցին՝ մշակութային ժառանգության պահպանման ատենապետ. Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ։

Մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցել ավելի լավ վիճակում, քան ստացել ենք. սա պիտի լինի պետության և քաղաքացու կարևորագույն անելիքներից։ Ծաղկեցնել ստացածը՝ վերաբերվելով առավելագույն զգուշությամբ և պատասխանատվությամբ, բայց նաև՝ ստեղծագործական մոտեցմամբ՝ ներգրավելով հետաքրքիր և ժամանակակից գաղափարներ, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, գրավելով ավելի ու ավելի մեծ և ակտիվ հանրային հետաքրքրություն։

Աշխարհով մեկ հայկական մշակութային հարստության փնտրտուք՝ գործընկերային և հովանավորական ցանցի ստեղծման օգնությամբ. Աշխարհով մեկ սփռված հայկական ժառանգության գործերի հայտնաբերում, խնամք, հնարավորության դեպքում՝ վերադարձ Հայաստան, անհնարինության դեպքում՝ տեղերում խնամակալ խորհուրդների ստեղծում կամ անհատների ներգրավում, համագործակցություն հայ համայնքների, բարերարների, եկեղեցու կառույցների, գիտական-թանգարանային հաստատությունների հետ և այլն։

Հայկական մշակույթը՝ համաշխարհային մշակույթի բնական մաս. ամբողջ ինքնատիպությամբ հանդերձ՝ կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը չմեկուսացնել համաշխարհայինից, հակառակը, այն մշտապես դիտարկել և հանրահռչակել որպես բոլոր ժամանակներում ակտիվ և կենսունակ մի տարր։ Այս առումով կարևոր է համագործակցությունը աշխարհի ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ, համատեղ նախագծերի իրականացումը։

Արցախի մշակութային ժառանգությունը՝ շարունակական ուշադրության կենտրոնում. Արցախյան մշակութային և հոգևոր կոթողների պահպանման և հնարավոր խնամքի կազմակերպման ուղիների որոնումը պետք է լինի շարունակական։ Միջազգային կազմակերպությունների, մշակույթի դեսպանների խմբերի, քրիստոնյա ուխտագնացների միջազգային խմբերի, քրիստոնեական միջազգային կառույցների և այլոց ներգրավմամբ պետք է հասնել այն բանին, որպեսզի հնարավոր դառնան այցելությունները՝ առնվազն իրավիճակի արձանագրման և վերահսկման նպատակով։

Միևնույն ժամանակ, Հայաստանում պետք է մեծագույն ուշադրություն դարձնել արցախյան ոչ մշակութային ժառանգության պահպանմանը՝ բարբառի, երգերի, բանահյուսության, պարերի և մյուս բոլոր բաղադրիչների։ Սրա վերաբերյալ պատրաստվում է առանձին ծավալուն ծրագիր։

Հայկական սփյուռքի հետ կապերը, Հայկական Աշխարհի միասնությունը պետք է լինեն աշխարհասփյուռ հայկական մշակութային հարստության համակողմանի պահպանության և արդյունավետ հոգածության կարևորագույն երաշխիք։

2. Ժամանակակից արվեստ, ստեղծարար արդյունաբերություններ

Ժամանակակից արվեստը նախ ստեղծագործող անհատն է։ Հայաստանի տարածքում ստեղծագործող և մեր այսօրվա մշակութային շերտն իր ինքնատիպ ստեղծագործությամբ հարստացնող յուրաքանչյուր անհատ Հայաստանի հարստությունն է։ Անհատական և խմբային ստեղծագործության խրախուսումը պետք է կարևորվի ոչ միայն զուտ մշակութային արտադրանքի ստեղծման, այլև հենց ստեղծագործական ընթացքի առումով։ Ստեղծագործող անհատների և խմբերի կարիքները, նրանց խրախուսման եղանակները պիտի լինեն պետական և համայնքային մշակութային պատասխանատու օղակների մշտական և դինամիկ ուշադրության կենտրոնում։

- Պետություն-ստեղծագործող հարաբերությունները պիտի լինեն հորիզոնական։ Արվեստագետը չպետք է լինի պետությունից ինչ-որ բան խնդրողի դերում։ Պետությունն ինքը պիտի ստեղծի մեխանիզմներ՝ արվեստագետի ստեղծագործական կյանքը խրախուսելու նպատակով։

- Պետական միջոցներով ֆինանսավորվող մշակութային հաստատությունների աշխատողները չպետք է դիտվեն որպես ստանդարտ պետծառայողներ։ Մշակույթի, արվեստի ոլորտի մարդիկ պիտի վայելեն բավարար ազատություն՝ ստեղծագործական արժեքավոր և ժամանակի շունչն արտահայտող գործեր ստեղծելու համար։ Գրաքննությունը և ինքնագրաքննության մղող մթնոլորտը պետք է անընդունելի համարվեն պետական հոգածության տակ գործող մշակութային հիմնարկներում։

- Արվեստի բնագավառների տարբերություններն արտահայտվում են նաև նրանց կարիքների տարբերությամբ։ Դժվար է բոլոր ոլորտների ստեղծագործական միավորների համար ապահովել ստեղծագործական ռեսուրսների հասանելիություն, եթե չկան նրանց կարիքների շուրջ իրական պատկերացումներ։ Այսօրվա գերկենտրոնացած նախարարության պայմաններում շատ փոքր դաշտ է մնում ազատ արվեստագետի և պետության իրական համագործակցության համար։

- Անհրաժեշտ է ժամանակակից արվեստին պետության հատկացրած միջոցները բաշխել նպատակային՝ ըստ ոլորտների։ Լավագույն եղանակը մշակութային անկախ գործակալությունները կամ հիմնադրամներն են, որոնք մասնագիտական խորհուրդների միջոցով կհարաբերվեն իրենց ոլորտների հետ՝ տնօրինելով պետության հատկացրած միջոցներն ըստ ոլորտի կարիքների։ Սա թույլ կտա միջոցները և ծրագրերը հասցնել ավելի մեծ քանակի ստեղծագործողների, կընդգրկի բազմազան քաղաքական հայացքների ստեղծագործողների և խմբերի, կստեղծի գործընկերային, հորիզոնական հարաբերություններ։

- Ստեղծագործական արհմիությունների խրախուսումը պետք է դառնա պետական մշակութային քաղաքականության նպատակներից մեկը։
 
Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները