Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.rambler.ru–ն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. ինչպե՞ս և ինչո՞ւ Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ «Ցարգրադ» հրատարակության, Հայաստանը ընտրություն է կատարել ոչ Ռուսաստանի օգտին. Նիկոլ Փաշինյանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Միացյալ Թագավորության հետ:

Մայիսի 5-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովը: Նաև տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում կողմերը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, իսկ ԵՄ-ն խոստացել է առաքելություն ուղարկել՝ Հայաստանը «հիբրիդային սպառնալիքներից» պաշտպանելու համար: Գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և այլոց հետ: Կողմերը ստորագրել են արձանագրություն Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման, ինչպես նաև Բուլղարիայի և Միացյալ Թագավորության հետ ռազմավարական գործընկերության մասին:

Փաշինյանը չի թաքցրել, որ «դեմ առ դեմ զրույց» է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Քաղաքագետ Յուրի Սվետովը ենթադրել է, որ այդ քննարկումը վերաբերել է Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ժամկետներին։ «Նրանք ոչինչ չեն սովորել Թուրքիայի դասերից, որը ավելի քան 30 տարի կանգնած է ԵՄ նախասրահում և դեռևս չի կարողանում մտնել ներս։ Փաշինյանը պետք է գոնե հաշվի առնի այն, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Եվրամիության հետ։ Ինչպե՞ս է նա միանալու ԵՄ–ին», - հայտարարել է նա։

Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատել էր, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ «սենտիմենտալ» է։ Սվետովն ընդգծել է, որ Մոսկվան հենվում է անցյալի համատեղ պատմության հիշողությունների վրա, ինչի պատճառով Երևանի «չարաճճիությունները» ընկալվում են ներողամտորեն։ Այնուամենայնիվ, քաղաքագետը վստահ է, որ այդ զգացողությունը պետք է վերացվի, քանի որ Երևանը «դա ընկալում է այնպես, կարծես Ռուսաստանը ավելի շատ Հայաստանի կարիքն ունի, քան հակառակը»։

Փորձագետը կարծիք է հայտել, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Հայաստանին հետագա օգնություն տրամադրելուց։ Առաջին քայլը պետք է լինի «նրանց գրպանին հարվածելը»՝ էներգակիրների գները եվրոպական մակարդակի բարձրացնելով։ «Բայց մենք շարունակում ենք նրանց գազ վաճառել 115 դոլարով, այդ պատճառով էլ նրանք այսպես են վարվում։ Հայաստանը ցանկանում է մինչև վերջ վայելել Եվրասիական տնտեսական համագործակցության օգուտները, և երբ նրանց ընդունեն ԵՄ, նրանք կհրաժարվեն մեզանից և կհեռանան», - հայտարարել է Սվետովը։

Վոլոդիմիր Զելենսկին նույնպես այցելել է Երևան։ Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան, որը հայտնի է նաև որպես «Հարավային վահան», գտնվում է մայրաքաղաքին շատ մոտ։ Տեսականորեն, Ռուսաստանի զինված ուժերը կարող էին նույն գործողությունը կատարել ուկրաինացի առաջնորդի դեմ, ինչ ամերիկացիները Վենեսուելայում։ Նրանք Կիևի ռեժիմի ղեկավարին «նահատակ» չդարձրին, բայց բազայի ապագան իրականում հարցականի տակ է։ «Մեզ դուրս են մղում, և մենք պետք է հասկանանք դա։ Մենք պետք է պատրաստվենք Շիրակում մեր բազայի փակմանը։ Մեծ Բրիտանիան դարավոր համագործակցության համաձայնագիր ստորագրեց Ուկրաինայի հետ, մենք ծիծաղում ենք, բայց Լոնդոնը Կիևին խոստացել է 120 հազար անօդաչու թռչող սարք։ Նույնը կպատահի նաև Հայաստանի հետ։ Այս համաձայնագրերը ստորագրելով՝ հայկական էլիտան իր երեխաներին կկրթի միայն Լոնդոնում։ Եվ այնտեղից կգան համապատասխան «ճիշտ ուղեղ» ունեցող մարդիկ», - կանխատեսել է Սվետովը։

Քաղաքագետ Յուրի Բոնդարենկոն էլ կարծում է, որ Ռուսաստանը պետք է ուրախ լինի, քանի որ երբեք շահ չի ստացել Հայաստանի հետ իր հարաբերություններից։ Եթե բազան մնա, դա կարող է չափազանց թանկ լինել Ռուսաստանի համար։ «Մեղմ ուժը բավականին նուրբ բան է։ Այն պետք է շատ հմտորեն կիրառվի։ Անխոհեմորեն փողով և բարեհաճություններով որոշներին ողողելը ոչ թե մեղմ ուժ է, այլ հիմարություն։ Դրա փոխարեն մենք պետք է խելացիորեն և երկարաժամկետ համագործակցենք մեզ հետաքրքրող երկրների և տարածաշրջանների երիտասարդության հետ։ Զարգացնենք հարաբերությունները մեզ հոգեհարազատ մարդկանց հետ։ Դա շատ ավելի դժվար է, բայց ավելի խոստումնալից», - նշել է նա։

Քաղաքագետ Ալեքսեյ Յարոշենկոն էլ նշել է, որ Ռուսաստանի մեղմ ուժը հետխորհրդային տարածքում ձախողվել է հիմնականում «կառուցվածքային պատճառներով», քանի որ շեշտը դրվել է սխալ բաների վրա: Տեղական էլիտաներին «գնելու» փորձերի փոխարեն նրանք պետք է խթանեին Ռուսաստանի նկատմամբ լոյալ վերաբերմունք: Արևմուտքը ակտիվորեն է օգտագործում նման մեթոդներ, և Մոսկվան պետք է դրանք հարմարեցնի իրեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից