Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները հոժարակամորեն երկիրը տանում են այն ուղղությամբ, որ Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական հսկաների բախման կիզակետում։ Այնինչ, Ուկրաինայի ու այլ երկրների օրինակով մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք նման բախման թատերաբեմ են դառնում։

Երևանում կայացած «եվրոհավաքն» ինչոր առումով արտացոլում է նաև ժամանակակից աշխարհակարգում Եվրոպայի դերակատարության, դիրքի և հեռանկարների վերաբերյալ ամբողջ մի շարք հիմնարար հարցեր։ Այս համատեքստում անհրաժեշտ է հասկանալ Եվրոպայի՝ հատկապես Եվրամիության աշխարհաքաղաքականության դերակատարությունը, որը ներկայիս փուլում բախվում է բազմակողմանի մարտահրավերների, ճգնաժամերի և կառուցվածքային անորոշությունների հետ։ Եվրոպան այժմ հայտնվել է պատմական խաչմերուկում, երբ հինգ տասնամյակի ինտեգրացիոն նվաճումները, տնտեսական հզորությունը և քաղաքական ազդեցությունը ենթարկվում են անցյալում երբևէ չգրանցված ճնշումների և փորձությունների։

Առաջին և գուցե ամենախոր մարտահրավերը Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար փլուզումն է, որը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող պատերազմով։ Այս պատերազմը Եվրոպայի համար դարձել է կառուցվածքային ցնցում, որը խաթարել է տասնամյակների ընթացքում ձևավորված տնտեսական համագործակցության մոդելը, անվտանգության ճարտարապետությունը և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Երբ Եվրոպան որոշեց դադարեցնել ռուսական էժան էներգակիրների ներկրումը՝ սանկցիաների և քաղաքական սկզբունքների կոնտեքստում, այն միաժամանակ ստանձնեց հսկայական տնտեսական բեռ, որի հետևանքները շարունակում են տարածվել ամբողջ եվրոպական տնտեսության վրա։ Գազի և նավթի գների կտրուկ բարձրացումը, էներգետիկ անվտանգության խնդիրը, արդյունաբերական արտադրության ծախսերի աճը ստեղծել են նոր իրականություն, որտեղ Եվրոպան ստիպված է վերագնահատել իր տնտեսական մոդելը և փնտրել նոր էներգետիկ աղբյուրներ։

Բայց էներգետիկ մարտահրավերը խնդրի միայն մի կողմն է։ Եվրոպան նաև ստանձնել է Ուկրաինայի ֆինանսական և ռազմական աջակցության հսկայական բեռը, հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը Թրամփի վերադարձից հետո սկսել է վերանայել իր ներգրավվածությունը Ուկրաինայի աջակցության հարցում։ Վերջերս Բրյուսելի գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական միության առաջնորդները համաձայնեցին կապիտալի շուկաներից ներգրավել 90 միլիարդ եվրոյի չափով վարկ՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար առաջիկա երկու տարվա ընթացքում։ Սա նշանակում է նոր պարտքային բեռ եվրոպական տնտեսությունների համար, որոնք արդեն իսկ բախվում են բյուջետային դեֆիցիտների, պարտքերի աճի և տնտեսական դանդաղման խնդիրների հետ։

Վաշինգտոնի հետ հարաբերությունների համատեքստում Եվրոպան հայտնվել է անհարմար իրավիճակում։ Թրամփի վարչակազմը պարբերաբար բարձրացնում է տարիֆների հարցը, սպառնում եվրոպական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել, ինչը կարող է լուրջ հարված հասցնել եվրոպական արտահանողներին և ընդհանուր առմամբ տնտեսական աճին։ Բայց ավելի խոր խնդիրն անվտանգության հարցն է, երբ ԱՄՆ-ը պարզ հասկացնում է, որ տասնամյակներ շարունակ Եվրոպան օգտվել է ամերիկյան անվտանգության հովանոցից, շահագործել է ՆԱՏՕ-ի ռազմական ուժը՝ առանց համարժեք ներդրումներ կատարելու սեփական պաշտպանության համար։ Ամերիկյան տեսակետը պարզ է՝ Եվրոպան պետք է իր ազգային եկամուտների մի մասն ուղղի պաշտպանական ծախսերի, ինչը շատ եվրոպական երկրների համար նշանակում է զգալի աճ։

Այս պահանջը ստեղծում է լուրջ դիլեմա եվրոպական կառավարությունների համար, քանի որ ռազմական ծախսերի ավելացումը կհանգեցնի կա՛մ հարկերի բարձրացման, կա՛մ սոցիալական ծախսերի կրճատման, կա՛մ պարտքի աճի։

Բազմաթիվ եվրոպական երկրներ արդեն իսկ ստիպված են պարտքի միջոցով ֆինանսավորել ռազմական ծախսերի աճը, քանի որ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը չբարդացնելու քաղաքական անհրաժեշտությունը թելադրում է այս ուղին։

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և Հորմուզի նեղուցի փակ լինելու վտանգը ևս մեկ էներգետիկ ճգնաժամի սպառնալիք են ստեղծում Եվրոպայի համար։ Եվրոպան, որը չունի բավարար սեփական էներգետիկ ռեսուրսներ և կախված է ներկրումներից, խիստ խոցելի է էներգակիրների մատակարարման շղթաներում ցանկացած խափանումների նկատմամբ։ Երբ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի ու հեղուկ գազի մատակարարումների մի զգալի մասը, դրա փակումը էներգակիրների գների կտրուկ բարձրացում է հրահրում, ինչը իր հերթին արագացնում է ինֆլ յացիոն երևույթները և բարդացնում առանց այդ էլ դժվարին տնտեսական իրավիճակը։ Այս համատեքստում ամերիկյան և եվրոպական մոտեցումների միջև տարաձայնություններն ավելի են խորանում, քանի որ Վաշինգտոնը հանդես է գալիս Իրանի նկատմամբ ավելի կոշտ մոտեցմամբ, մինչդեռ Եվրոպան փորձում է պահպանել դիվանագիտական ճկունությունը՝ հասկանալով սեփական էներգետիկ խոցելիությունը։

Չինաստանի հետ հարաբերությունները ներկայացնում են ևս մեկ բարդ մարտահրավեր Եվրոպայի համար։ Մի կողմից՝ Չինաստանը կարևոր առևտրային գործընկեր է, հսկայական շուկա եվրոպական արտադրանքի համար, ներդրումների աղբյուր։ Մյուս կողմից էլ՝ Չինաստանը դարձել է լուրջ մրցակից, որը արտադրում և արտահանում է նորարարական և էժան արտադրանք, որը սպառնում է եվրոպական արդյունաբերությանը։ Չինական էլեկտրամեքենաները հեղեղում են շուկաները՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներ և համեմատաբար ցածր գներ, ինչը լուրջ մարտահրավեր է ստեղծում եվրոպական ավտոարտադրողների համար։ Եվրոպական ընկերություններն այլևս չեն կարող հենվել միայն իրենց ավանդական առավելությունների վրա՝ ապրանքանիշի համբավ, ինժեներական գիտելիքներ, որակի չափանիշներ։ Չինաստանն արագորեն հասնում է այս ոլորտներում և միաժամանակ առաջարկում ավելի մատչելի գներ։ Առևտրային անհավասարակշռությունը Չինաստանի օգտին շարունակում է մեծանալ, ինչը նշանակում է, որ Եվրոպան ավելի շատ է ներմուծում, քան արտահանում, ինչը բացասաբար է ազդում առևտրային հաշվեկշռի և տնտեսական աճի վրա։

Այսպիսի պայմաններում Եվրոպան փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական և քաղաքական կապերը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարդությունը, Չինաստանի հետ մրցակցության սրումը մղում են Եվրոպային դեպի այլ դերակատարներ։

Հնդկաստանը, որը աշխարհի ամենարագ աճող խոշոր տնտեսություններից մեկն ունի, դառնում է ավելի ու ավելի գրավիչ գործընկեր։ Եվրոպան տեսնում է Հնդկաստանի մեջ հնարավորություն՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, նոր շուկաների բացման, Չինաստանից կախվածության նվազեցման համար։ Այդուհանդերձ, Հնդկաստանը, չնայած իր ներուժին, դեռևս չի կարողանում մրցակցել Չինաստանի արտադրական հզորության, տեխնոլոգիական առաջադիմության, ենթակառուցվածքային զարգացման հետ։ Հնդկաստանն ունի իր սեփական մարտահրավերները՝ մասնագիտացման պակաս, կանոնակարգային բարդություններ, ենթակառուցվածքային թերություններ, որոնք սահմանափակում են դրա ներուժը որպես Չինաստանի այլընտրանք։

Եվրոպան փորձում է սերտացնել կապերը նաև Կանադայի հետ, որը նույնպես դժգոհ է Թրամփի վարչակազմի քաղաքականությունից և ձգտում է ամրացնել հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ։ Կանադան և Եվրոպան կիսում են նմանատիպ արժեքներ՝ բազմակողմանիություն, կլիմայական փոփոխություններին պայքար, դեմոկրատական սկզբունքներ, ինչը ստեղծում է բնական հիմք համագործակցության համար։ Այդուհանդերձ, Կանադայի տնտեսությունը նույնպես սերտորեն կապված է ԱՄՆ-ի հետ, ինչը սահմանափակում է դրա ինքնուրույնությունը և ազատությունը եվրոպական համագործակցության խորացման հարցում։

Բայց գուցե ամենավճռորոշ հարցը վերաբերում է Եվրոպայի հնարավորությանը՝ նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգում ձևավորելու առանձին աշխարհաքաղաքական բևեռ։ Սա հիմնարար հարց է, որը վերաբերում է Եվրոպայի ինքնությանը, ռազմավարական ինքնուրույնությանը և աշխարհաքաղաքական սուբյեկտայնությանը։ Եվրոպական միությունը ստեղծվել է որպես տնտեսական ինտեգրացիայի նախագիծ, որը հետզհետե ընդլայնվել է քաղաքական, սոցիալական, անվտանգային ոլորտներում։ Բայց Եվրոպան երբեք լիարժեք չի կարողացել ձևավորել միասնական արտաքին և անվտանգային քաղաքականություն, որը թույլ կտար հանդես գալ որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական դերակատար։ Պատճառները բազմաթիվ են և խոր արմատներ ունեն։

Նախ և առաջ՝ Եվրոպական միությունը բաղկացած է 27 երկրից, որոնք ունեն տարբեր պատմություններ, մշակույթներ, ազգային շահեր, աշխարհաքաղաքական ուղղվածություններ։ Լեհաստանի, Բալթյան երկրների անվտանգային ընկալումները և ռազմավարական առաջնահերթությունները տարբերվում են Ֆրանսիայի կամ Իտալիայի դիրքորոշումներից։ Օրինակ՝ մինչ Սլովակիան համակրանք է ցույց տալիս Ռուսաստանի հանդեպ, Լեհաստանն ու Բալթյան երկրները պահանջում են առավել կոշտ դիրքորոշում։ Գերմանիան և Ֆրանսիան, թեև Եվրոպական միության առաջատար երկրներն են, հաճախ ունենում են տարբեր տեսակետներ տնտեսական քաղաքականության, անվտանգության, արտաքին հարաբերությունների հարցերում։ Հարավային Եվրոպայի երկրները՝ Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, ավելի շատ կենտրոնացած են միգրացիայի, Միջերկրական ծովի անվտանգության, տնտեսական կայունության հարցերի վրա։ Իսկ Մեծ Բրիտանիան, որը Բրեքսիթի արդյունքում դուրս եկավ ԵՄ-ից, գրեթե միշտ առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս բազմազանությունը, որը Եվրոպայում կարող է դիտվել որպես հարստություն, միաժամանակ լուրջ խնդիր է միասնական դիրքորոշումների ձևավորման հարցում։

Որոշումների կայացման մեխանիզմները Եվրոպական միությունում բարդ են և հաճախ պահանջում են համաձայնություն կամ որակյալ մեծամասնություն, ինչը դանդաղեցնում է արձագանքը արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Երբ միջազգային ճգնաժամերը պահանջում են արագ և վճռական գործողություններ, Եվրոպան հաճախ ունենում է դժվարություններ արագ համաձայնության հասնելու և միասնական դիրքորոշում ձևավորելու հարցում։ Սա թուլացնում է Եվրոպայի ազդեցությունը և դարձնում դրան պակաս արդյունավետ աշխարհաքաղաքական դերակատար։

Ներքին խնդիրները նույնպես սահմանափակում են Եվրոպայի աշխարհաքաղաքական դերակատարության ներուժը։ Միգրացիայի ճգնաժամը, որը սկսվեց 2015 թվականին և շարունակվում է այսօր, ստեղծել է խոր բաժանվածություն եվրոպական հասարակությունների ներսում։ Որոշ երկրներ պատրաստ են ընդունել ավելի շատ միգրանտներ և փախստականներ, մինչդեռ այլ երկրներ մերժում են միգրանտների բաշխման քվոտաները և փակում են իրենց սահմանները։ Այս հարցը դարձել է ներքին քաղաքական պայքարի առարկա և հանգեցրել է ակնհայտորեն ազգայնական և պոպուլիստական ուժերի ուժեղացմանը բազմաթիվ եվրոպական երկրներում։

Արժեհամակարգի պահպանման հարցը ևս կարևոր մարտահրավեր է։ Եվրոպան հիմնված է լիբերալ դեմոկրատական արժեքների, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, բազմազանության հարգանքի վրա։

Այդուհանդերձ, այս արժեքները ենթարկվում են ճնշման ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Ներսից ազգայնական շարժումները հարցականի տակ են դնում լիբերալ արժեքները և պահանջում ավելի պաշտպանողական, ավելի ազգակենտրոն քաղաքականություն։ Դրսից աշխարհաքաղաքական այլ դերակատարները փորձում են նվազեցնել Եվրոպայի քաղաքական ազդեցությունը։ Արժեհամակարգի հարցը ոչ միայն փիլիսոփայական է, այլև կարևոր գործնական նշանակություն ունի, քանի որ այն սահմանում է Եվրոպայի ինքնությունը և դրա գրավչությունը որպես քաղաքական մոդել։ Այդուհանդերձ, չնայած այս բոլոր մարտահրավերներին, Եվրոպան ունի զգալի ուժ և ռեսուրսներ, որոնք կարող են թույլ տալ դրան դառնալ ինքնուրույն աշխարհաքաղաքական բևեռ։ Եվրոպական միությունը՝ որպես 27 պետության միավորում, իր տեղն է զբաղեցնում աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում։

Եվրոպան ունի զարգացած ֆինանսական շուկաներ, հզոր արդյունաբերական բազա, համեմատաբար բարձր տեխնոլոգիական ներուժ, որակավորված աշխատուժ։ Եվրոն աշխարհի երկրորդ ամենակարևոր պահուստային արժույթն է, որը Եվրոպային տալիս է զգալի ֆինանսական ազդեցություն։ Եվրոպական ընկերությունները առաջատար են ավտոմոբիլային արդյունաբերության, ավիացիայի, դեղագործության, ճարտարագիտության բազմաթիվ ճյուղերում։ Բայց Եվրոպան կարող է դառնալ իսկապես ինքնուրույն բևեռ միայն եթե հաղթահարի իր ներքին հակասությունները և ստեղծի համապարփակ ռազմավարական տեսլական։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան