Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավի մեկնարկում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն առանձնացավ «շռնդալից» վարքով ու էլ ավելի խայտառակ բովանդակություն ունեցող հայտարարություններով:

Քանի որ այս օրերին բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում դրանք բազմիցս արծարծվել են, պարզապես հընթացս հիշեցնենք դրանցից մեկ-երկուսը:

Առաջինը. Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել...»: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, թե «էդ հողը (Արցախը) ինչո՞վ է մերը եղել, էնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ...»:

Եթե խիստ հակիրճ, ապա թե՛ Ղարաբաղյան շարժման, թե՛ Արցախի՝ «ինչով մերը լինելու» մասին Փաշինյանի հայտարարությունները գաղափարաքաղաքական դիվերսիա են Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Սա՝ մեղմ, նույնիսկ շատ մեղմ ասած:

Սկսենք նրանից, որ եթե Փաշինյանը (նրա ՔՊ-ն էլ իր հետ, իհարկե) Ղարաբաղյան շարժումը համարում է «ճակատագրական սխալ», ապա ինքնաբերաբար ստացվում է, որ սխալ և անընդունելի են նաև դրա հետ կապված անմիջականորեն առնչվող զարգացումները, իրողությունները, գործիչները, հերոսները: Ամեն ինչը: Այն ամենը ու բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում, ովքեր ներգրավվել են այդ շարժման մեջ, ովքեր կյանքը չեն խնայել, որպեսզի այդ շարժումը հասնի հաջողության:

Այսինքն, սա Փաշինյանի հերթական «ցաքուցրիվ» հայտարարությունը չէ, սա Փաշինյանի՝ Արցախի ու Արցախի հայության դեմ անթաքույց ատելության հերթական դրսևորումը չէ միայն: Սա շատ ավելի հեռուն գնացող ու բազմապատիկ ավելի վտանգավոր հայտարարություն է: Առհասարակ, «ճակատագրական սխալ» արտահայտությունը ավելի շատ հուզականություն է պարունակում: Բայց դա երկրորդական նրբերանգ է: Իսկ հիմնականն ու առանցքայինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվտանգային կառուցվածքով, իր հասարակարգով հենց Ղարաբաղյան շարժման անմիջական և ուղղակի պատմաքաղաքական արդյունք է: Եթե կուզեք՝ ծնունդ:

Հետևաբար, եթե Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ռազմավարական (ճակատագրական) սխալ է եղել, ապա դա ուղիղ գծով նույնն է, եթե ասի, որ Հայաստանի Հանրապետության հռչակումն ու կայացումը սխալ են, պետք է այդ սխալն ու դրա հետևանքները (արդյունքները) վերացնել: Պարզ ասած՝ Փաշինյանի հայտարարությունը հենց Հայաստանի պետականությունը լուծարելու մասին է:

Այսինքն, Ղարաբաղյան շարժման վրա Փաշինյանի հարձակումը նույնն է, նույն տրամաբանության և ուղեգծի մեջ է, ինչ Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ նրա հարձակումները, արմատապես անընդունելի գնահատականներն ու բնորոշումները: Մեծ հաշվով, երբ հարվածում ես Անկախության հռչակագրին, այդ հիմնարար փաստաթղթին արված հղումն ուզում ես ջնջել Սահմանադրության նախաբանից, «ճակատագրական սխալ» ես հռչակում Ղարաբաղյան շարժումը, ապա ոչ միայն ուրանում ես այդ ամենը, այլև հարվածում ես Հայաստանի անկախության հիմքերին, հարցականի տակ ես դնում մեր պետության գոյության իրավունքն ինքնին:

Մի բան, որի մասին արդեն մի քանի տասնամյակ երազում են, որի ուղղությամբ աշխատում են հարևան Թուրքիան և Ադրբեջանը:

Ի դեպ, Ադրբեջանի մասին: Փաշինյանի նախընտրական գովազդի նպատակ հետապնդած «Եվրոպական քաղաքական համայնքի» միջոցառման ժամանակ ՔՊ-ի ղեկավարը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են կա՛մ նույն, կա՛մ շատ նման խոսույթ»:

Սա հատկանշական պահ է: Այո, իսկապես էլ Փաշինյանի ու Ալիևի, քպականների ու արդրբեջանցիների խոսույթները բավականին զուգահեռված ու համահունչ են: Բայց ոչ «դատարկ», որևէ հիմք չունեցող «խաղաղության» առումով, ինչն ակնարկում է ՔՊ ղեկավարը: Հենց վերոնշյալ ու մնացյալ այլ հարցերում: Այո, նույնական են. Ալիևն էլ է հայ ժողովրդին պատերազմով սպառնում, Նիկոլ Փաշինյանն էլ է պատերազմով սպառնում: Ալիևն ասում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, Փաշինյանը լուծարման խնդրանքով դիմում է ԵԱՀԿ (ու լուծարեցին), Ալիևն ասում էր «Ղարաբաղն Ադրբեջան է», Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավն ամբողջ կազմով կրկնեցին ու կրկնում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Ու դա ընդունեցին Պրահայում: Փաշազադեն սուտ և ագրեսիվ հայտարարություններ է անում Հայ առաքելական եկեղեցու հասցեին, Փաշինյանը անմիջապես իր ուժային կառույցներով ու այլ քստմնելի եղանակներով հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա, կալանավորում սրբազան հայրերի, արգելափակում Վեհափառի տեղաշարժը, զազրախոսում եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին:

Նույն ԵՔՀ ցուցադրագովազդային հավաքի ժամանակ Ալիևը ելույթ է ունենում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապօրինի գերված գործիչներին ահաբեկիչներ, իսկ հայությանը սեպարատիստներ (անջատողականներ) բնորոշում, իսկ Փաշինյանը ծպտուն իսկ չի հանում: Նույնիսկ «թենքյու» է ասում:

Ալիևը թշնամական ակնարկներ է անում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին, Փաշինյանը իր գաղտնալսողական, լրտեսական ու «գործտվողական» խմբավորումներով հետապնդումներ է իրականացնում ընդդիմության դեմ:

Այսինքն, էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի հասկանալի դառնա, որ Փաշինյանն ու Ալիևը, այո, խոսում և գործում են նույն ուղղությամբ: Ըստ որում, խոսքը թե՛ Հայաստանի Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագրին հղումը ջնջելու մասին է, թե՛, կարող եք չկասկածել, «300 հազար թրքախոս ադրբեջանցիների՝ «արևմտյան Ադրբեջան» վերադառնալու» մասին:

Մի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը, այո, շատ նման կամ գրեթե նույն խոսույթն ունեն: Ողջ հարցն այն է, որ այդ «խոսույթի» բովանդակությունը ոչ մի աղերս չունի Հայաստանի ու հայության շահերի հետ: Ավելին, արմատապես հակառակ է հայության և Հայաստանի շահերին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահը