Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Monument Watch-ը հոդված է հրապարակել․

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ՝ 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից (https://ru.irevanaz.com/index.php?newsid=11788) մայիսի 2-ին այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր և թանգարաններ՝ ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացները (նկ․ 1, 2)։

Մասնավորապես պատվիրակները՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել են Շուշիի 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցի, որը, 2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի կանխամտածված կրկնակի ռմբակոծությունից հետո «վերականգնման» քողի տակ ձևախեղվել և խեղաթյուրվել է՝ խախտելով կառույցի պահպանության միջազգային նորմերը․ մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված մշակութային արժեքների պահպանության իսկության և ամբողջականության սկզբունքները (նկ․ 3)։

Ադրբեջանական հայտնի լրատվական Report.az-ը նշում է, որ դիվանագետները ծանոթացել են պատմամշակութային հուշարձանին, ինչպես նաև՝ բազմակրոն ժառանգության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերին, որն իրականում ոչ թե բազմակրոնություն է, այլ հայկական ինքնության ոչնչացում, տարածաշրջանից հայկական հետքերի մաքրում և հայկական գոյության ժխտում։

Նույն օրը Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ «Եկեղեցին վերականգնվել է՝ իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում են, գտնվում են պետական պաշտպանության ներքո և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան» (https://x.com/hikmethajiyev/status/2050464536839553354?s=46&fbclid=IwY2xjawRkJxBleHRuA2FlbQIxMABicmlkETFBOVdET2VPRG1IdEQ4VU5hc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHiLIyCopLKsjus39OqTJAIYRX0MukKuiE9Yo4G13d6020-nYqtjbxsedFF7w_aem_DcpPPIIi4fb9ZA_83o7a6Q)։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Շուշիի գորգերի թանգարանի մասնաճյուղին (նկ․ 4), որտեղ դիվանագետներին հայկական պատմական արցախյան գորգերից մաքրված տարածքում ներկայացվել են ադրբեջանական գորգերը, ինչպես նաև հայկական Արծվագորգերը և Վիշապագորգերը՝ ադրբեջանականի անվան տակ (https://www.youtube.com/watch?v=_m1vnftvmZ4)։ Տեսանյութում երևում են արցախյան զարդանախշերով և տիպաբանությամբ գորգերը, որոնք ներկայացվում են որպես ադրբեջանական ժառանգություն։

Շուշիում պատվիրակությունը ծանոթացել է նաև նոր մզկիթի նախագծին՝ «Ենի Շուշա» (Նոր Շուշի) մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին (https://www.youtube.com/watch?v=XnDkhFmBeSU), որն, ինչպես գիտենք, Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղությունն է, երբ հայկական տարածքներում, մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ և իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը։

Այցի շրջանակում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են Շուշիի և Լաչինի վերականգնողական (իրականում՝ ադրբեջանականացման) աշխատանքներին, ներառյալ նոր ենթակառուցվածքները, հանգստի կենտրոնները և «Զերտի» ագրոարդյունաբերական պարկը, որտեղ ներկայացվել է տնտեսության տարբեր ոլորտների գործունեությունը։ Միաժամանակ նշվել է մի շարք երկրների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը՝ մասնակցելու տարածաշրջանի զարգացման ծրագրերին (https://www.youtube.com/watch?v=_m1vnftvmZ4), ինչպես նաև ներկայացվել են Լաչինի զարգացման և նոր նախագծերի ուղղությունները (https://www.youtube.com/watch?v=XnDkhFmBeSU)։

Մեր արձագանքը

Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որը պետք է ենթադրեր կրկնակի ռմբակոծության հետքերի վերացում և գմբեթի վերականգնում։ Բայց մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել է։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի  ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր։ Նախ պատմական տեղեկությունները վկայում են, որ եկեղեցին կառուցվել է հատուկ պատվերով (պատվերը տվել են քաղաքի հոգևոր և հավատացյալ համայնքը՝  ցանկություն հայտնելով, որ եկեղեցին կառուցվի Անիի միջնադարյան Մայր տաճարի օրինակով)։ Քաղաքի տեսուչի կազմած  եկեղեցու հատակագիծը, սակայն, իր ճարտարապետական հորինվածքով նմանվել է Էջմիածնի Մայր տաճարին։ Եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում էլ նշվում է, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին Եկեղեցու բեմառեջքի պատին պահպանվել են  նաև կառուցող ճարտարապետի՝ Սիմեոն Տեր-Հակոբյանցի և վարպետ Ավետիս Յարամիշյանցի անունները (https://monumentwatch.org/hy/monument/շուշիի-սբ․-ամենափրկիչ-ղազանչեցոց-եկե):

Ադրբեջանական «վերականգնմամբ» Սուրբ Ամենափրկիչի գմբեթը վերածվել է   կիսագնդաձև ծավալի։ Հայկական գմբեթաշինությունը չի վավերացնում անգամ մեկ օրինակ, որտեղ եկեղեցին այսպիսի գմբեթ ունենար։ Հայկական եկեղեցիների գմբեթներն ունեն կոնաձև և բրգաձև վեղարներ։ Ղազանչեցոցի թմբուկի վերնամասի սուրանկյուն ճակտոններն իսկ վկայում են, որ այն նախատեսված է եղել համապատասխան եզրածավալներ ունեցող վեղարի համար: Այսինքն, ադրբեջանական «վերականգնմամբ» պահպանված թմբուկի վերնամասի հովհարաձև քիվը «պահանջում» է միայն բրգաձև վերնամաս։

Ադրբեջանական վերականգնմամբ թմբուկը ուղղակի ծիծաղելի տեսք է ստացել՝ անհարիր ընդհանրապես եկեղեցական որևէ կառույցի: Դեռևս 19-րդ դարի արխիվային լուսանկարներում եկեղեցին պսակվում էր  հովհարաձև վեղարով https://www.academia.edu/110556759/Holy_All_Savior_Ghazanchetsots_Church_in_Shushi_and_Protection_of_Cultural_Heritage_in_Azerbaijan https://doi.org/10.54338/27382656-2022.3-005), ինչն էլ ակնհայտորեն խիստ մտահոգել է պաշտոնական Բաքվին: Վերականգնել վեղարը, նշանակում էր ընդունել և ցուցադրել Շուշիի հայկական դոմինանտը:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը, ըստ որի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիմնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14)։

Ադրբեջանական կեղծ վերականգնումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ նաև հետևյալ հղումներով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները,  15 մայիս, 2021,  https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-սուրբ-ղազանչեցոց-եկեղեցու-անօ/,  Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը» https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-շարունակում-է-շուշիի-ղազան/, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-ղազանչեցոց-սուրբ-ամենափրկիչ-տ/։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր Կամենդատյան