Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2021 թվականից անընդհատ խոսում եմ այն մասին, որ պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները, ներքաղաքական օրակարգերը և զբաղվել միմիայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ես ֆորումներ եմ կազմակերպում, այդ ֆորումներում ելույթ էին ունենում տարբեր հայտնի, աշխարհահռչակ քաղաքական վերլուծաբաններ, ովքեր ևս հայտարարում էին, որ պատերազմում պարտված և անվտանգության խնդիր ունեցող պետության ներսում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել, բոլոր տարաձայնությունները պետք է դրվեն մի կողմ և զբաղվել միմիայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։

Բայց, բնականաբար, մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները մեր նման մարդկանց չեն լսում, նրանք առաջնորդվում են բացառապես սեփական քաղաքական ամբիցիաներով և շահերով՝ թքած ունենալով, որ սեփական պետությունն ու ժողովուրդը պատերազմ է պարտվել և ունի անվտանգության խնդիր։
Մենք անտեսեցինք անվտանգության ճարտարապետության կառուցման գործընթացը և այսօր գնում ենք ընտրությունների, ընտրությունների, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ է սկսվելու, իսկ դա արդեն իսկ ապացուցում է, այդ հայտարարությունը, որ երկիրը չունի անվտանգության ճարտարապետություն, հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչի մասին են ընտրությունները, ի՞նչ են քարոզում ժողովրդին քաղաքական ուժերը, եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ իր չընտրվելու պարագայում սկսվելու է պատերազմ։

Այս հայտարարությունը ինքնին ընտրության հնարավորությունը բացառում է, և հիմա դարձյալ մենք կանգնած ենք նույն խնդրի առջև, ինչ կանգնած էինք 2021 թվականին։

Ի՞նչ անել․

Պետք է մի կողմ թողնել բոլոր ներքաղաքական օրակարգերը և սեփական ժողովրդին ամեն գնով փորձել բացատրել, որ, ժողովուրդ ջան, Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալ, քանզի երկու լարի վրա խաղալը, այն ժամանակ, երբ գեոպոլիտիկ պատերազմ է տեղի ունենում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ուղղակի կործանարար է լինելու Հայաստանի համար։

Պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ երկու լարի վրա խաղալու պարագայում Արևմուտքը Հայաստանին քաշելու է դեպի իր կողմը և Հայաստանը դարձնելու է գեոպոլիտիկ իր պատերազմում գործոն Ռուսաստանի դեմ։

Պետք է սեփական ժողովրդին ամեն գնով բացատրել, որ Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի քանդի Ռուսաստանի ձևավորած անվտանգության ճարտարապետությունը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ Կովկասում, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլ հնարավորության դեպքում ողջ Կովկասը դարձնի Ռուսաստանի դեմ մղվող գեոպոլիտիկ պայքարում գործիք՝ սեփական շահերի համար՝ թքած ունենալով, թե ինչ կլինի տեղի ժողովուրդների և պետությունների հետ։

Եվ հիմա այս ամենը թողած մեր քաղաքական էլիտաները փորձում են ժողովրդին բացատրել, որ եթե Նիկոլ Փաշինյանը երկու լարի վրա չխաղա, այլ իրենք գան երկու լարի վրա խաղան, դա հնարավոր է։

Հնարավոր չէ։ Հիմա դրա մասին արդեն խոսում է ուղիղ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ես ուղղակի ուզում եմ հուշել ձեզ, որ այդ երկու լարերից մեկը Ռուսաստանն է։ Որքան էլ մեր այսպես կոչված էլիտաները և ժողովրդի մի մասը թերագնահատեն Ռուսաստանին, Ռուսաստանը աշխարհի ամենահզոր երկու պետություններից մեկն է, և այդ պետության հետ կատակ անել ուղղակի չի կարելի։

Այսօր Ռուսաստանն է հայտարարում արդեն, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ Ռուսաստանի հե՞տ է, թե՞ Արևմուտքի, և Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, Հայաստանը ինչ էլ որոշի, Ռուսաստանը հարգելու է այդ որոշումը, բայց գինը վճարելու է Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին։

Ես դրա համար էի ասում, որ ընտրությունների գնալ, ընտրությունների մասին խոսել պետք չէ, պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ Հայաստանը, որպես պետություն, կարող է հարատևել բացառապես Ռուսաստանի կողքը կանգնելով, որ Հայաստանը պետք է թքի Արևմուտքի վրա, դուրս գա Եվրախորհրդից և կենտրոնանա սեփական անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու գործընթացի վրա, բայց ոմանք այս ամենը անտեսելով զբաղված են սեփական քաղաքական ամբիցիաների և իշխանության համար պայքարելու գործընթացով։

Սիրելի ժողովուրդ, մենք, ցավոք սրտի, լավ քաղաքական էլիտաներ այդպես էլ չունեցանք, և մեր էլիտաները իրենց քաղաքական տգիտությամբ, իրենց ամբիցիաներով մեր պետությունն ու մեզ՝ որպես ժողովուրդ, տանում են դեպի մեծագույն աղետի, և մենք ժամանակն է, ոչ նոր էլիտաներ ձևավորելով փորձենք ժողովրդի հետ անկեղծ խոսել։

Գիտեք, այն ազգերը, ովքեր կարողանում են ունենալ լավ քաղաքական էլիտաներ, նրանք են հասնում հաջողության, կառուցում հզոր, անվտանգ և բարեկեցիկ պետություններ, քանզի այդ էլիտաները իրենց անձնական և քաղաքական շահերից ավելի վեր են դասում սեփական պետության և ժողովրդի շահերը։ Նրանք չեն առաջնորդվում միայն իրենց անձնական ամբիցիաներով և քաղաքական շահերով։

Մենք ունենք այն, ինչ ունենք, և հիմա արդեն ժամանակն է էմոցիաներից դուրս գալու և սթափ նայելու իրականությանը, և առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը, ովքեր սեփական ժողովրդի հետ կխոսեն անկեղծ, առանց էմոցիաների ու անձնական շահերի, ովքեր սեփական ժողովրդին կասեն ճշմարտությունը՝ անկեղծ ասած չնայելով՝ ժողովուրդը դրանից կներվայնանա, թե ոչ, ժողովրդին դա դուր կգա, թե դուր չի գա, որովհետև դու, եթե սիրում ես քո ժողովրդին և պետությունը, պետք է անկեղծ քո ժողովրդին ճշմարտությունը ասես, այլ ոչ թե խաբես քո ժողովրդին և ասես այնպիսի բաներ, որ ժողովրդին դուր գա, բայց իրականում դա լինի կործանարար հենց այդ նույն ժողովրդի համար։

Այնպես որ, այս ընտրությունները, այս քաղաքական գործընթացները, որոնք այսօր իրականանում են մեզանում, ֆարս են, անիմաստ և վտանգավոր։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության անվտանգության ճարտարապետության վերակառուցման գործի վրա, մնացած բոլոր օրակարգերը ֆեյք են և անիմաստ։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ ոչ թե Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, այսինքն Ռուսաստանի կողքին, թե գնում է Արևմուտք, այլ Հայաստանի ժողովուրդը։ Դրա համար է Պուտինը ասում՝ պետք է հանրաքվե անցկացնել։ Ինչո՞ւ, որովհետև Պուտինը հասկանում է Արևմուտք գնալու պարագայում Հայաստանը ինչ գին կարող է վճարել, հետևաբար Պուտինը ցանկանում է, որպեսզի այդ որոշումը կայացնի հայ ժողովուրդը, որ հետո հայ ժողովուրդը չասի՝ ինչու պետք է իշխանությունների պատճառով ես նման գին վճարեմ։

Ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ ավելի ծայրահեղ է, ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք։

Ժամանակն է ուղղակի սթափվելու, խելքներս գլուխներս հավաքելու և հասկանալու, որ Հայաստանի միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, որ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես Ռուսաստանի հետ, և մնացած բոլոր պետությունները կամ փորձում են մեզ օգտագործել իրենց գեոպոլիտիկ շահերի համար, ինչպես դա անում է հավաքական Արևմուտքը, կամ փորձում են այդ գործընթացից օգուտներ քաղել, ինչին սպասում են առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան։

Եվ վերջում դարձյալ ուզում եմ կոչ անել մեր այսպես կոչված քաղաքական էլիտաներին․ դադարեցրեք այս ընտրությունները, դադարեցրեք սեփական ժողովրդին խաբելու, սեփական ժողովրդին իբր թե շատ սիրելու և նրան դուր գալու ծաղրածուությունները և կողմնորոշվեք՝ կամ դուք համաձայն եք, որ Հայաստանը կարող է երկու լարի վրա խաղալ և միացեք գործող իշխանություններին ու մի ձևացեք ընդդիմություն, կամ կանգնեք Հայոց պետականությունը փրկելու ճամբարում և հստակ հայտարարեք, որ Հայաստանը պետք է բացառապես Ռուսաստանի հետ կառուցի իր գեոպոլիտիկ շահերը, քանզի այսօրվա իրավիճակում հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, առհասարակ հնարավոր չէ, բայց հիմա առավել ևս, քանզի դա վտանգելու է Հայոց պետականությունը։

Ի դեպ, գրեթե Եվրոպա հասած Վրաստանը ոչ միայն ետ է վերադառնում Եվրոպայից, որպեսզի գործիք չդառնա Եվրոպայի ձեռքում՝ Ռուսաստանի դեմ, այլ առհասարակ օրերս Վրաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ եթե եվրոպական երկրները իրենց գործակալական ցանցը չհանեն Վրաստանից, Վրաստանը բացահայտելու է բոլոր գործակալներին, քանզի լավ գիտի, թե ովքեր են դրանք, և պատժելու է։
Սա էլ ապացույց, որ խելոք էլիտաներ ունեցող հետսովետական պետությունները այս փուլում գոնե հրաժարվում են Արևմուտքի գործիքը դառնալու աղետաբեր և կործանարար գործելաոճից․․.

Եկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակման