Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱլիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։
Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար»,-գրել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



