Արտառոց դեպք Արարատի մարզում. Հարազատները փորձում են պարզել, թե որտեղ է գնվում իրենց հանգուցյալը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShabat.am-ը գրում է.
Արտառոց և զավեշտական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի Վերին Դվին գյուղում մի քանի օր առաջ մահացել է գյուղի բնակչուհի, 92-ամյա Սիրանույշ Հայկարամի Մարագուլովան: Այսօր Արարատի մարզի դիահերձարանից Ս. Մարագուլովայի դին տեղափոխել են գյուղ, հարազատներին տվել և հեռացել: Սակայն մինչ դին տեղափոխող բրիգադը կվերադառնար աշխատանքի վայր, հարազատները պարզել են, որ դա բոլորովին էլ Ս. Մարագուլովայի դին չէ, այլ` իրենց անծանոթ անձի: Այս պահին մահացածի հարազատները փորձում են պարզել, թե որտեղ է գնվում իրենց հանգուցյալը: Առայժմ պարզ չէ նաև, թե ում դին են բերել Ս. Մարագուլովայի փոխարեն:



