«Ռեալում» մեծ փոփոխություններ են սպասվում
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ուշագրավ տեղեկություններ է փոխանցել Մադրիդի «Ռեալի» ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, օրերս թիմի ճամբարում հերթական տհաճ միջադեպն էր գրանցվել՝ ի դեմս կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի աղմկահարույց բախման։
Ըստ Ռոմանոյի տեղեկությունների՝ «սերուցքայինների» հանդերձարանում լարվածությունը հասել է կրիտիկական կետի, ինչի ֆոնին ակումբում գլոբալ փոփոխություններ են ծրագրվում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն մարզչական հնարավոր փոփոխությունների մասին է. սպասվող վերակառուցումը վերաբերելու է նաև ակումբի բարձրագույն ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին։
Գործընթացն արագացնում է նաև մարզական անհաջողությունների գործոնը. «արքայական» ակումբը գրեթե անխուսափելիորեն մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսների։ Լա լիգայի ավարտից ընդամենը չորս տուր առաջ մադրիդցիներն առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում 11 միավորով։
Արդեն կիրակի՝ մայիսի 10-ին կայանալիք «Էլ Կլասիկոյում» գրանցված պարտությունը կամ նույնիսկ ոչ-ոքին մադրիդյան թիմին կզրկի չեմպիոնական տիտղոսը պահպանելու վերջին մաթեմատիկական հնարավորությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



