Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԼևոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, ճանաչելով Փաշինյանին՝ ունի իր անհանգստությունները, ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով առաջին նախագահի՝ հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ մտահոգությունների մասին հարցին։
«Մենք գնալու ենք մեր օրակարգով, մեզ պետք չէ տարբեր օրակարգերի մասնակցել։ Գնում ենք բացարձակ հաղթանակի, վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն»,-ասաց Կարապետյանը։
Նշեց՝ կարիք չկա հիմա մտածել, թե ինչ կլինի ընտրությունից հետո. «Պատրաստ ենք ցանկացած քայլի»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



