Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆուտբոլն ունի մի քանի «տարբերակներ», որոնցից մեկն էլ լողափնյա ֆուտբոլն է:

Այդ սպորտաձևի ծննդավայրը Բրազիլիան է։ Ինչպես գիտենք, ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է բրազիլացիների շրջանում: Այնտեղ ֆուտբոլ խաղում են փողոցներում, սպորտային դաշտերում, տանիքներում և, իհարկե, լողափերում: Ժամանակի ընթացքում լողափնյա ֆուտբոլն այնքան սիրված ու հայտնի է դարձել, որ ամբողջ երկիրը, իսկ հետո նաև ամբողջ աշխարհն է սկսել հետևել այդ խաղերին: Ներկայում ծովափնյա ֆուտբոլի առաջնությունները հեռարձակվում են ավելի քան 180 երկրում։

Չնայած վերոնշյալին, հետաքրքիր է, որ լողափնյա ֆուտբոլի առաջին առաջնությունն անցկացվել է 1992 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Այդ տարին էլ համարվում է լողափնյա ֆուտբոլի՝ որպես պաշտոնական սպորտաձևի հիմնադրման օր։ Նույն թվականին ստեղծվել է Լողափնյա ֆուտբոլի համաշխարհային կազմակերպությունը՝ ԼՖՀԿ-ն, որն էլ մշակել և գրել է այդ սպորտաձևի համար առաջին կանոնները: ԼՖՀԿ-ն աշխարհի առաջնություններ է կազմակերպել ու անցկացրել մինչև 2005 թվականը, այդ թվականից հետո լողափնյա ֆուտբոլը դարձել է ՖԻՖԱ-ի մի մասը։

Լողափնյա ֆուտբոլը սպորտաձև է, որտեղ հանդիպումները անցկացվում են ոչ թե հատուկ սարքավորված դաշտերում, այլ ավազոտ լողափերում։ Խաղացողներից չի պահանջում մարզակոշիկ, հանդիպումները տեղի են ունենում ավազի վրա, ինչը պահանջում է մեծ տոկունություն: Քանի որ խաղադաշտերը փոքր են, հարվածելու և գոլ խփելու հնարավորությունը գրեթե ցանկացած դիրքից է։ Դրա պատճառով էլ խաղի ընթացքում գոլերի քանակը հաճախ երկնիշ թվերով է լինում, դարպասին հարվածների միջին թիվը նույնպես մեծ է (մոտ 60 հարված, մինչդեռ ավանդական ֆուտբոլում 20 հարվածն արդեն իսկ միջինից բարձր է): Որպես կանոն, լողափնյա ֆուտբոլի հանդիպումները շատ հագեցած են իրադարձություններով և մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես խաղացողների, այնպես էլ հանդիսատեսների շրջանում։

Ավանդական լողափնյա ֆուտբոլային հանդիպումն անցկացվում է երկու թիմի միջև, հինգ խաղացողից բաղկացած թիմը կարող է անսահմանափակ թվով փոխարինումներ կատարել, ուստի պահեստայինների նստարանին միշտ շատ խաղացողներ կան: Խաղադաշտերը փոքր են (37– 28 մետր)՝ սահմանազատված ժապավեններով և դարպասներով: Խաղն ունի երեք խաղակես՝ յուրաքանչյուրը 12 րոպե։ Խաղը ոչոքի չի կարող ավարտվել. երբ հիմնական ժամանակն ավարտվում է, նշանակվում է լրացուցիչ ժամանակ, իսկ եթե այն հաղթողին չի բացահայտում, նշանակվում է 11 մետրանոց հարվածաշար: Թեև մարզիկները խաղում են բոբիկ ոտքերով, նրանց թույլատրվում է կրել ծնկների և սրունքների պաշտպանիչներ: Երբ խախտում է տեղի ունենում, մրցավարը նշանակում է 11 մետրանոց, որը պետք է կատարի այն խաղացողը, ում նկատմամբ խախտվել են կանոնները, բայց եթե նա չի կարող դա անել (վնասվածքի պատճառով), ապա նրա փոխարեն հարվածը կարող է կատարել ցանկացած այլ խաղացող:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ