Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին 10 նախագիծ է մասնակցում

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատաժողովին 10 նախագիծ է մասնակցում: Հուլիսի 13-14-ն անցկացվող միջոցառումը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված նախագծերից մեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ՝ 10 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն ավանդական է դարձել:

«Մենք հայտերի ընդունման մասին հայտարարել էինք երկու ամիս առաջ: Մենք ունենք հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների շրջանակ, որոնք հետաքրքրված են նման թեմաներով: Նախորդ աշխատանքային հանդիպումը կայացել էր ապրիլին Ստամբուլում: Նախագծերի 90 տոկոսը Հայոց ցեղասպանության թեմային էին նվիրված. դա վերաբերում է ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի ներկայացրած նախագծերին: Դա բնական էր այս տարում, բայց սա նաև ընդգծում է հայ-թուրքական պլատֆորմի արդյունքը»,- նշեց նա:

Սուսաննա Հարությունյանն ընդգծեց, որ երբ իրենք նոր էին սկսում իրականացնել կինոպլատֆորմը, շատերը հարցականի տակ էին դնում՝ ինչի՞ համար են պետք այդ շփումները, ինչի՞ համար է պետք հայ-թուրքական երկխոսությունը: Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ երիտասարդ թուրք կինոգործիչները Ցեղասպանության թեմայի, Հայաստանի մասին տեղեկանան:

«Այս աշխատաժողովին ընտրված են նախագծեր, որոնք նվիրված են Ցեղասպանությանը: Հուլիսի 14-ին մենք սկսում ենք նախագծերի ներկայացումը: Մեր հայ-թուրքական պլատֆորմի սրահում ազատորեն խոսվում է բոլոր խնդիրների մասին՝ թուրքերի մասնակցությամբ»,- հայտնեց նա:

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը վստահ է՝ հայկական հարցը պետք է հնչի միջազգային հարթակներում, այդ թվում՝ Թուրքիայում:

Կինոպլատֆորմի համար ընտրվել են Բելգին Չենգիզի «Խաթուն», Սոնա և Մարինե Քոչարյանների «Մուրատ», Րաֆֆի Նիզիբլյանի «Ես Նիզիբից եմ», Գագիկ Ղազարյանի «Հոմֆուլ», Չանթալ Փարթամյանի «Ան-տարածքներ», Դիանա Մկրտչյանի «Լռություն», Սենեմ Գոկչեի «Կ’աՐ», Ավիվա Բարխուդարյանի «Պատահաբար», Սաբրի Ումու Բոզիյլի «Մի կաթիլ ջուր» և Հաջի Օրմանի «Օտարում» նախագծերը: Հայտերի հիմնական մասը համատեղ արտադրություններ են:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին' «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ' Հայաստանից և Թուրքիայից:

 
Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց