Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Սապատավոր կետը, որը մի քանի շաբաթ ծանծաղուտում էր անցկացրել Բալթիկ ծովի ափերի մոտ, վերջապես բաց է թողնվել բաց ծով, հայտնել է DW-ն։

Շաբաթ օրը՝ մայիսի 2-ի առավոտյան, Թիմի անունն ստացած կետը փրկարարների բեռնանավից հեռացել է դանիական Սկագենից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա։

GPS-հաղորդչի տվյալները, որոնք պետք է ցույց տային, թե կետը որ ուղղությամբ է շարժվել, այդպես էլ չեն ստացվել՝ ոչ առավոտյան, ոչ էլ կեսօրին։ Մեկլենբուրգ–Առաջավոր Պոմերանիա երկրամասի իշխանությունները հայտնել են, որ բազմիցս պահանջել են այդ տվյալները, սակայն ապարդյուն։

Տարածաշրջանի շրջակա միջավայրի նախարար Թիլ Բաքհաուսը հայտնել է, որ տվյալների փոխանցման անհրաժեշտությունը նախապես համաձայնեցված էր, որպեսզի հնարավոր լիներ հետևել կետին։ Ավելին, բեռնանավի վրա պետք է տեղադրված լիներ տեսահամակարգ, որպեսզի անասնաբույժները կարողանային հետևել Թիմիին․ ըստ ամենայնի, նշել է Բաքհաուսը, ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի արվել։

Տվյալների հետ կապված անորոշությունը կտրուկ արձագանք է առաջացրել նաև գիտնականների շրջանում, որոնք այս ամբողջ ընթացքում հետևում էին Թիմիին։ Ծովային կենսաբան և կետերի հետազոտող Ֆաբիան Ռիթերը հայտնել է․ եթե հաստատվի, որ տվյալների հաղորդիչը չի աշխատում, դա «աղետ» կլինի։ Առանց տվյալների անհնար է հասկանալ՝ կետը ողջ է մնացել, ինչպես է իրեն պահում, և ընդհանրապես իմաստ ուներ արդյոք ողջ գործողությունը։

Միևնույն ժամանակ, առայժմ չի հաջողվել հաստատել անգամ հաղորդչի տեղադրման փաստը, որի մասին ավելի վաղ հայտնել էին փրկության մասնավոր նախաձեռնության ներկայացուցիչները․ դրա վրա, ինչպես իրենք են նշել, գերմանացի գործարարներ Կարին Վալտեր-Մոմերտն ու Վալտեր Գունցը ծախսել են մոտ 1,5 մլն եվրո։

Ազատվելուց հետո ճշգրիտ տեղեկություն չի ներկայացվել այն մասին, թե կոնկրետ ինչպես է կետը լքել բեռնանավակը՝ ինքնուրո՞ւյն, թե՞ մարդկանց օգնությամբ։ Der Spiegel-ի պնդմամբ՝ Թիմին լքել է նավակը ավելի վաղ, քան մասնագետները հասցրել էին իրականացնել ևս մեկ նախատեսված զննում։

Տեղափոխման ընթացքում, հատկապես Բալթիկ ծովից դեպի Հյուսիսային ծով անցման շրջանում, ուժեղ փոթորիկ էր, և կետը ենթարկվել է ուժեղ տարուբերումների։

Հայտնի է, որ կենդանին մոտ երկու ամիս անցկացրել է ափամերձ ծանծաղ ջրերում՝ հաճախ անշարժ պառկած։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում․ մասնագետները կասկածում են՝ արդյոք այժմ նա ի վիճակի է նորմալ սուզվել, լողալ և սնունդ հայթայթել։ 

Սապատավոր կետի երիտասարդ արուն՝ մոտավորապես 4-6 տարեկան, առաջին անգամ Բալթիկ ծովում նկատվել էր մարտի սկզբին։ Գրեթե երկու ամիս նա անցկացրել է իր համար վտանգավոր պայմաններում, մինչև մի քանի անհաջող փորձերից հետո որոշում է ընդունվել մասնավոր միջոցների հաշվին նրան բարդ տեղափոխությամբ հասցնել Հյուսիսային ծով։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ Հայաստան