Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիպրոսը ներկայացնող ԱԵԿ-ի դարպասապահ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սա մեքսիկացի դարպասապահի պրոֆեսիոնալ կարիերայում կլինի արդեն վեցերորդ Մունդիալը: Աղբյուրի համաձայն՝ մրցաշարի ավարտից հետո 40-ամյա ֆուտբոլիստը կավարտի կարիերան։
Գիլյերմո Օչոան Մեքսիկայի հավաքականում իր նորամուտը նշել է 2005 թվականի դեկտեմբերին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում (2:0)։ Գերմանիայում կայացած ԱԱ-2006-ը Օչոայի համար առաջինն էր, որտեղ, սակայն, նա բոլոր հանդիպումներն անցկացրեց պահեստայինների նստարանին։
Ընդհանուր առմամբ՝ դարպասապահն ազգային գլխավոր թիմի կազմում անցկացրել է 152 հանդիպում՝ բաց թողնելով 154 գնդակ։
Հատկանշական է, որ նախկինում ոչ մի ֆուտբոլիստ չի մասնակցել Աշխարհի առաջնության վեց խաղարկության։ Ներկայումս հինգական մասնակցություն ունեն Օչոան, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և արգենտինացի Լիոնել Մեսսին։ Վերջին երկուսը նույնպես հնարավորություն ունեն մեկնելու ԱԱ-2026՝ կրկնելով Օչոայի սպասվելիք պատմական ցուցանիշը։
Հետևեք մեզ՝ այստեղ



