Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ առաջին խաղում (1-1) պատմական ցուցանիշ է գրանցել։
Հանդիպման 56-րդ րոպեին Ալվարեսն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ դառնալով մադրիդյան թիմի միակ գոլի հեղինակը։
Այս գոլը հարձակվողի համար 25-րդն էր Չեմպիոնների լիգայում։ Նշված ցուցանիշին Ալվարեսը հասել է պատմության մեջ հարավամերիկացի բոլոր ֆուտբոլիստներից ամենաարագը. դրա համար նրանից պահանջվել է անցկացնել ընդամենը 41 հանդիպում։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր Opta վիճակագրական ռեսուրսը, Ալվարեսն այս արդյունքով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին։ Լեգենդար ֆուտբոլիստից ժամանակին պահանջվել էր 42 հանդիպում՝ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում 25 գոլի սահմանագիծը հատելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



