Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքային զարգացման պատկերը, որը բացահայտվում է վերջին հարկային վիճակագրության լույսի ներքո, արտացոլում է խոր և բարդ խնդիրների ամբողջություն։ Իսկ այն վերաբերում է ոչ միայն տնտեսական ռեսուրսների բաշխմանը, այլև երկրի ժողովրդագրական, սոցիալական և զարգացման ապագային։ Այն փաստը, որ երկրի 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը, վկայում է տնտեսական գերկենտրոնացման մասին։ Այս թվերը՝ որպես վիճակագրական ցուցանիշներ, արտացոլում են այն համակարգային անհավասարակշռությունը, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և որը շարունակում է խորանալ՝ ստեղծելով ամբողջ մի շղթա երկարաժամկետ խնդիրների։

Տնտեսական գերկենտրոնացումը Հայաստանում ունի բազմաշերտ պատմական արմատներ, որոնք սկսվում են դեռևս խորհրդային տարիներից, երբ Երևանը ձևավորվեց որպես արդյունաբերական և վարչական կենտրոն՝ կենտրոնացնելով իր շուրջը գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները, կրթական և գիտական հաստատությունները, մշակութային կյանքը։ Անկախության տարիներին, երբ տեղի ունեցավ տնտեսության տրանսֆորմացիա և անցում շուկայական հարաբերություններին, այս կենտրոնացումը ոչ միայն չնվազեց, այլև զգալիորեն խորացավ, քանի որ նոր ձևավորվող բիզնես կառույցները, ներդրողները, ֆինանսական ինստիտուտները, բնականաբար, հակված էին տեղակայվել այնտեղ, որտեղ արդեն իսկ կար զարգացած ենթակառուցվածք, որակյալ աշխատուժի առկայություն, շուկաներ և վարչական ռեսուրսներ։

Երբ խոսում ենք 84,26 տոկոս հարկային մուծումների կենտրոնացման մասին մայրաքաղաքում, պետք է հասկանանք, որ սա վկայում է ոչ միայն բիզնեսի կենտրոնացման, այլև ամբողջ տնտեսական էկոհամակարգի խեղաթյուրման մասին։ Այս թվի հետևում կանգնած է իրականությունը, որ մարզերը զրկված են լինում հենց այն ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են զարգացման համար՝ ներդրումներ, բարձր որակավորում ունեցող աշխատուժ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ֆինանսական հասանելիություն, ենթակառուցվածքային զարգացում։ Ստեղծվում է ինքնաուժեղացնող ցիկլ, երբ բիզնեսը հակված է գնալ Երևան՝ ռեսուրսների և հնարավորությունների համար, իսկ դա իր հերթին ավելի է ամրապնդում մայրաքաղաքի տնտեսական դոմինանտությունը և ավելի է նվազեցնում մարզերի հնարավորությունները զարգանալու համար։

Համեմատական տվյալները ևս ավելի են ընդգծում իրավիճակի սրությունը, երբ տեսնում ենք, որ 2024 թվականի համեմատ Երևանում գրանցված ընկերությունների թիվն աճել է երկուսով, իսկ նրանց կողմից մուծված հարկերը ավելացել են 189,4 միլիարդ դրամով կամ 13,06 տոկոսով, մինչդեռ մարզերում գրանցված ընկերությունների հարկային մուծումները նվազել են 15,9 միլիարդ դրամով կամ 4,93 տոկոսով։ Այս դինամիկան ցույց է տալիս, որ խնդիրը ոչ միայն հաստատուն է, այլև խորանում է, երբ տնտեսական գործունեության աճի դինամիկան կենտրոնացած է հատուկ մայրաքաղաքում, իսկ մարզերը ոչ միայն հետ են մնում այդ աճից, այլև արձանագրում են նվազում։ Սա հատկապես անհանգստացնող է, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հենց տարածքային զարգացման հավասարակշռությունն է երաշխավորում երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը։

Տնտեսական գերկենտրոնացման այս մակարդակը ունի խոր սոցիալական հետևանքներ, որոնք արտահայտվում են բազմաթիվ ոլորտներում։ Նախ և առաջ՝ սա առաջացնում է զանգվածային միգրացիա մարզերից դեպի Երևան, երբ մարդիկ, հատկապես երիտասարդները ստիպված են լքել իրենց ծննդավայրերը՝ որոնելով աշխատանքային հնարավորություններ, որակյալ կրթություն, առողջապահական սպասարկում, մշակութային և սոցիալական ծառայություններ։ Այս միգրացիան հանգեցնում է մարզերում ակտիվ, կրթված, նախաձեռնող բնակչության կորստի, ինչն իր հերթին ավելի է նվազեցնում այդ տարածքների զարգացման ներուժը։

Երևանը, մյուս կողմից, բախվում է գերբնակեցվածության խնդրի, ենթակառուցվածքային գերծանրաբեռնվածության, բնապահպանական խնդիրների, երբ քաղաքը պարզապես չի հասցնում զարգանալ այն տեմպերով, որով մարդիկ հոսում են դեպի այն։ Մարզերն, իհարկե, ունեն իրենց հատուկ ներուժը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, վերամշակող արդյունաբերություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն, բայց այս ներուժը մնում է չօգտագործված կամ թերօգտագործված հենց այն պատճառով, որ չկան համապատասխան ներդրումներ, ենթակառուցվածքներ և չի վարվում համապատասխան պետական քաղաքականություն։

Ֆինանսական և ներդրումային հոսքերի կենտրոնացումը Երևանում ստեղծում է նաև լուրջ խնդիրներ տեղական տնտեսությունների զարգացման համար։ Բանկերը, ներդրումային ֆոնդերը, ֆինանսական ինստիտուտները սովորաբար հակված են ներդրումներ կատարել այնտեղ, որտեղ տեսնում են արդեն իսկ ձևավորված շուկաներ, զարգացած ենթակառուցվածք, բարձր վերադարձի ու շահութաբերության հնարավորություններ։ Մարզերը, ունենալով սահմանափակ տեղական ռեսուրսներ, չեն կարողանում ստեղծել այն մեծ պլատֆորմը, որը կարող է գրավել լուրջ ներդրումներ։ Սա հանգեցնում է այն իրավիճակին, որ նույնիսկ այն պարագայում, երբ մարզերում առկա են հեռանկարային նախագծեր և բիզնես գաղափարներ, դրանք չեն կարող իրացվել ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով։

Պետական քաղաքականության և վարչարարության առումով տնտեսական գերկենտրոնացումը նաև ստեղծում է մարտահրավերներ։ Երբ տնտեսական ակտիվության և հարկային մուծումների ճնշող մեծամասնությունը գալիս է մայրաքաղաքից, կառավարությունն ակամա իր ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնում է այդ տարածքում, իսկ մարզերը մնում են երկրորդական կարևորության մեջ։ Սա արտացոլվում է ենթակառուցվածքային նախագծերի բաշխման, բյուջետային հատկացումների, զարգացման ծրագրերի առաջնահերթությունների մեջ։ Թեև պաշտոնական մակարդակով միշտ կարող են հնչել հայտարարություններ մարզերի զարգացման մասին, իրականում տնտեսական տրամաբանությունը թելադրում է, որ ռեսուրսները հոսեն այնտեղ, որտեղ արդեն իսկ կա ակտիվ տնտեսական գործունեություն։

Ու կարևոր է, որ մարզերում լոգիստիկ ու ենթակառուցվածքային նախագծերի մեջ ոչ միայն պետությունը ներդրումներ իրականացնի, այլև արտոնյալ պայմաններ ստեղծի, որպեսզի բիզնեսը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Բայց, միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարբեր ընկերություններ ևս փորձեն «ընդլայնվել» դեպի մարզեր, իսկ ավելի ստույգ՝ «Երևանից դուրս»: Բարեբախտաբար, արդեն իսկ կան ընկերություններ, որ քայլեր են ձեռնարկում այս առումով, թեպետ նրանց թիվը դեռ բավական փոքր է, կարելի է ասել՝ հատուկենտ։ Օրինակ՝ մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրն է կառուցել Կոտայքի մարզում՝ բավական մեծ թվով աշխատատեղերով։ Սա կարևոր փաստ է, որը կարող է ընդօրինակելի դառնալ այլ կազմակերպությունների համար։ Ի վերջո, խոսքը նոր ստեղծվող կազմակերպության մասին չէ, այլ տասնյակ տարիների պատմություն ունեցող, որը Երևանում արդեն իսկ ունի հագեցած ու զարգացած գործարան:

Կրթական և մարդկային կապիտալի առումով ևս իրավիճակը նույնպես անհանգստացնող է։ Երևանում կենտրոնացած են գրեթե բոլոր խոշոր համալսարանները, հետազոտական կենտրոնները, բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Մարզերի երիտասարդները, գալով սովորելու մայրաքաղաքում, հազվադեպ են վերադառնում իրենց տարածաշրջաններ, քանի որ այնտեղ չկան համապատասխան աշխատանքային հնարավորություններ իրենց որակավորման համար։ Սա ստեղծում է մարդկային կապիտալի միակողմանի հոսք, երբ մարզերը ծախսում են ռեսուրսներ երիտասարդների դաստիարակության վրա, բայց արդյունքում այդ ներուժը օգտագործվում է Երևանի տնտեսության մեջ։

Շուկաների մատչելիության հարցը նույնպես կարևոր դեր է խաղում։ Երևանը, լինելով երկրի ամենախոշոր քաղաքը և կենտրոնացնելով բնակչության զգալի մասը, իր մեջ ներառում է հիմնական սպառողական շուկան։ Ավելին՝ Երևանից ավելի հեշտ է մուտք գործել արտահանման շուկաներ՝ միջազգային օդանավակայանի, միջազգային տրանսպորտային կապերի, մաքսային ծառայությունների կենտրոնացման շնորհիվ։ Մարզերի ընկերություններն ունեն լրացուցիչ տրանսպորտային և լոգիստիկ ծախսեր, ինչը նվազեցնում է նրանց մրցակցայնությունը։ Թեև տեխնոլոգիական առաջընթացի և թվայնացման դարաշրջանում ակնկալվում էր, որ աշխարհագրական հեռավորությունները պետք է կորցնեն իրենց նախկին նշանակությունը, սակայն Հայաստանի փորձը փաստում է, որ այս գործընթացները դեռևս դանդաղ են ընթանում։

Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զգալի ձեռքբերումներին և հեռավար աշխատանքի լայն հնարավորություններին՝ մարզերում ՏՏ ընկերությունների ու մասնագետների կենտրոնացվածությունը շարունակում է մնալ ցածր՝ զգալիորեն զիջելով մայրաքաղաքին։ Այս անհամաչափությունը պայմանավորված է ոչ միայն ենթակառուցվածքային խնդիրներով, մասնավորապես՝ ինտերնետ կապի որակով, այլև մարզերում կրթական հնարավորությունների սահմանափակությամբ, մասնագիտական համայնքի թույլ ներկայությամբ և ձևավորված նորարարական էկոհամակարգի բացակայությամբ։

Բնականաբար, տարածքային դիվերսիֆիկացված տնտեսությունը ավելի կայուն է նաև արտաքին ցնցումների նկատմամբ, քանի որ տարբեր տարածքների տնտեսությունները կարող են իրար լրացնել և փոխհատուցել։ Համեմատելով այլ երկրների հետ՝ տեսնում ենք, որ նույնիսկ փոքր երկրներում ձգտում են ապահովել ավելի հավասարակշռված տարածքային զարգացում։ Օրինակ՝ Վրաստանը. Թբիլիսին թեև կարևոր դեր ունի, բայց Բաթումին, Քութայիսին և այլ քաղաքներ նույնպես զգալի ներդրում են ունենում տնտեսության մեջ։ Եվրոպական երկրներում տարածքային քաղաքականությունն ընդհանրապես առաջնահերթություններից մեկն է, և զգալի ռեսուրսներ են ուղղվում նվազ զարգացած տարածաշրջանների զարգացմանը։

Պատճառները, որոնք հանգեցրել են այսպիսի գերկենտրոնացման, բազմաթիվ են և փոխկապակցված։ Դրանք ներառում են տարածքային զարգացման խրախուսման հարցում պետական նպատակաուղղված քաղաքականության բացակայությունը, մարզերում բիզնես միջավայրի թուլությունը, վարչական և կանոնակարգային բարդությունները, մարզերում կոռուպցիայի բարձր ռիսկերը, տեղական ինքնակառավարման ցածր մակարդակը, ֆինանսական և մարդկային ռեսուրսների սակավությունը։

Այս խնդրին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել համապարփակ տարածքային զարգացման ռազմավարություն, որը կկենտրոնանա մարզերում զարգացման կենտրոնների ստեղծման, ենթակառուցվածքի զարգացման, մարդկային կապիտալի ներուժի մեծացման, ներդրումային կլիմայի բարելավման, տեղական տնտեսությունների մասնագիտացման և դիվերսիֆիկացման վրա։ Անհրաժեշտ են նաև հարկաբյուջետային խթաններ բիզնեսի համար մարզերում տեղաբաշխվելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացում, մարզերում կրթական և առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների արդիականացում։

Մարզերում հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը, արտահանման վրա կողմնորոշված արդյունաբերության խրախուսումը, զբոսաշրջության զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը, էներգետիկայի և վերականգնվող էներգիայի նախագծերը կարող են դառնալ այն առանցքները, որոնց շուրջ կարելի է կառուցել տեղական տնտեսությունների զարգացումը։

Այդուհանդերձ, պետք է ընդունել, որ սա երկարատև գործընթաց է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն, զգալի ներդրումներ և համակարգված ջանքեր բոլոր մակարդակներում՝ պետական, մասնավոր հատվածի և քաղաքացիական ոլորտներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով