Չէի կողմնորոշվում` ինչ բնավորություն ունի նա. Սեդա Գրիգորյանը` «Ուրիշի հոգին» սերիալում նկարահանվելու մասին
ԼԱՅՖՍեդա Գրիգորյանին հեռուստադիտողը ճանաչեց «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի շնորհիվ: Սերիալում 16-ամյա դերասանուհին մարմնավորում է Էմիլիին` աղջնակ, որը մի շարք դժվարությունների միջով է ստիպված լինում անցնել: Էմիլիի պայքարն ու հիասթափությունները ֆիլմում դեռեւս շարունակվում են, իսկ նրան մարմնավորող Սեդայի հետ զրուցեցինք իր կերպարին մարմնավորելու դժվարությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:
-Սեդա, ինչպե՞ս սկսեցիր նկարահանվել «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:
-Ֆիլմի գլխավոր պրոդյուսեը նկատեց ինձ դրսում ու հրավիրեց քասթինգի: Այդպես, քասթինգն անցա ու սկսեցի նկարահանվել ֆիլմում:

-Փաստորեն, նկարահանման այլ փորձ չես ունեցել:
-Ոչ, նախկինում, ցավոք, ոչ մի տեղ չեմ նկարահանվել:
-Իսկ հիմա արդեն դերասանական կրթություն ստանո՞ւմ ես:
-Ոչ, դեռեւս սովորում եմ դպրոցում:
-Ո՞ր դասարանում ես սովորում: Արդեն մտածե՞լ ես, թե ինչ մասնագիտությամբ ես շարունակելու ուսումդ:
-11-րդ դասարանում եմ սովորում: Համոզված եմ, որ ուսումս կշարունակեմ հենց դերասանական ուղիրով:

-Ֆիլմում մարմնավորում ես Էմիլիին, որը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մի շարք դժվարություններ ապրել. Հե՞շտ է նրան մարմնավորելը:
-Սկբում շատ դժվար էր: Չէի կողմնորոշվում` ինչ բնավորություն ունի նա, միայն հասկանում էի, որ շատ նուրբ ու բարի կերպար է: Այդ ամբողջ չարության մեջ Էմիլին մնում է բարի ու չի չարանում:
-Նրա ո՞ր գծերն ես, հատկապես, հավանում:
-Շատ եմ հավանում նրա նուրբ եւ էմոցիոնալ գծերը:
-Իսկ կա՞ մի գիծ, որը կփոխեիր նրա մեջ:
-Մեծ սիրով կփոխեի նրա միամտությունը…
Շարունակությունն այստեղ:



