Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի պաշտպանություն ավանդական ընտանիքի
Հայաստանում ընտանիքի և ծնելիության ճգնաժամն արագորեն ուժեղանում է։
Միայն 2024 թվականին նորածինների թիվը նվազել է 7,7 տոկոսով՝ ծնվել է 33 648 երեխա՝ նախորդ տարվա 36 265-ի փոխարեն։
Ամուսնությունների թվի նվազումը և ամուսնալուծությունների աճը էլ ավելի են սրում իրավիճակը։
Միաժամանակ Ադրբեջանի բնակչությունը անընդհատ աճում է՝ մեծացնելով ժողովրդագրական և ռազմական ճնշումը մեր սահմանների վրա։
Ուժերի հարաբերակցությունը տարեցտարի փոխվում է Հայաստանի դեմ։ Այս պայմաններում առանց երեխաների միասեռ ամուսնությունների քարոզչության տարածումը հավասարազոր է ժողովրդագրական ինքնասպանության։
Արևմտյան տարբեր հիմնադրամների և ինստիտուտների հետ փոխկապակցված կառույցները գնալով ավելի համառորեն փորձում են մեզ հրամցնել օտար օրակարգեր։
«Մարդու իրավունքների» և «եվրոպական ինտեգրման» քողի տակ մեզ ստիպում են ընդունել այնպիսի «գաղափարախոսություն», որը խարխլում է հայ ժողովրդի գոյության հիմքերից մեկը՝ ավանդական ընտանիքը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածը և Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածն արդեն սահմանում են ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն:
Թերևս, անհրաժեշտություն է, որ ապագա խորհրդարանը զարգացնի սահմանադրական այս կարգավորումները՝ օրենսդրական փաթեթեներ ընդունելով միասեռ ամուսնությունների լեգալացման դեմ և ԼԳԲՏ քարոզչության արգելման մասին»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



