Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունում հերթական սկանդալային պատմությունն է հասունանում։ Հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Հ1-ի հետ՝ փաստացի հաստատելով, որ հեռացվել է աշխատանքից։

Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում բաց տեքստով գրել է, որ հեռուստաընկերության ղեկավարության որոշմամբ իրեն փոխարինել են մեկ այլ հաղորդավարով՝ այն դեպքում, երբ տվյալ հաղորդման առաջին թողարկումն արդեն իսկ նկարահանված էր։ Սակայն ամենաուշագրավը պատճառաբանությունն է, որը հնչեցրել է հենց հաղորդավարուհին։

Նրա խոսքով, խնդիրը կապված է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ անցկացրած հարցազրույցների հետ։

Առաջին հայացքից սա կարող էր թվալ սովորական խմբագրական որոշում, սակայն համատեքստը լրիվ այլ պատկեր է բացում։ Հիշեցնենք, որ Լանգ Լանգը Հայաստան էր ժամանել ապրիլի 14-ին՝ մասնակցելու պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգին, որը կազմակերպվել էր պետական միջոցներով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ միջոցառման համար պետական բյուջեից հատկացվել էր շուրջ 106 միլիոն դրամ։

Այդ ժամանակ ևս հանրային դաշտում բարձրաձայնվում էին հարցեր՝ ինչու է ընտրվել հենց այս արտիստը, որքան է կազմել նրա հոնորարը և արդյոք արդարացված էին նման ծախսերը սոցիալ-տնտեսական խնդիրների ֆոնին։

Ստացվում է բավական հակասական պատկեր․ նույն այդ միջոցառումը նկարահանվում է հենց Հանրային հեռուստաընկերության պատվերով, սակայն նույն կառույցը, ըստ էության, «պատժում» է այն հաղորդավարին, ով համարձակվել է առնչվել թեմային՝ հարցազրույցների միջոցով։

Այս իրավիճակը նորից օրակարգ է բերում հանրային հեռարձակողի անկախության հարցը։ Արդյոք Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է գործել որպես հանրային շահ ներկայացնող հարթակ, թե՞ վերածվել է քաղաքական և վարչական վերահսկողության գործիքի։

Լուսինե Թովմասյանը, իր հերթին, հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ «գործիք» որևէ մեկի ձեռքում՝ ակնարկելով ներքին ճնշումների և հնարավոր անձնական շահերի մասին։ Սակայն թե կոնկրետ ում են ուղղված այդ մեղադրանքները, նա չի մանրամասնել։

Մի բան ակնհայտ է․ այս պատմությունը դուրս է զուտ աշխատանքային հարաբերությունների շրջանակից և դառնում է խոսքի ազատության, մեդիայի անկախության և պետական կառույցների թափանցիկության մասին հերթական ազդակային դեպքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan