Երևան, 27.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել Մելքումյան

Ի պատասխան սույն թվականի ապրիլի 27-ին «ՍիվիլՆեթ»-ի՝ «Վարկառուների իրական թիվը Հայաստանում. իրական տվյալներն ու Ծառուկյանի և Սուքիասյանի պնդումները» խորագրով հրապարակման՝ ցանկանում եմ նշել, որ ինչպեսև արձանագրել եմ վերը նշյալ հրապարակման մեջ, ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը: Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը: Ընդ որում, պետք է նշեմ, որ այս թվաքանակը 2021-ից հետո աճել է առնվազն 300 հազարով՝ հաշվի առնելով նաև այն, որ վարկերի նկատմամբ պահանջարկը փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կառուցապատման ոլորտի կողմից շեշտակի աճել է:
 
Վարկերի ընդհանուր ծավալը վերջին 5 տարում, մասնավորապես՝ 2021-ից սկսած, 4-4,5 տրլն դրամից, 2026-ի փետրվարի դրությամբ, հասել է 8 տրլն-ից ավելին և մեր մատնանշած 7 տրլն-ից ավելի գումարը վերաբերում է 2025-ի կեսերի տվյալներին:
 
Փաստորեն այս թվերի համադրությունը ցույց է տալիս, որ վարկերի ծավալը ոչ միայն բացարձակ թվով է աճում, այլև՝ վարկառուների կամ որ նույնն է՝ վարկերի թվաքանակի կտրվածքով: Իսկ դա նշանակում է, որ երբ Ծառուկյանն ասում է՝ 2 մլն 450 հազար վարկառու, խոսքը վերաբերում է վարկերի միավորների թվաքանակին: Ընդ որում, պետք է ընդգծել, որ մեկ մարդը կարող է ունենալ մի քանի վարկ:
 
Բացի այդ, բավական է նշել, այդ 8 տրլն դրամ կազմող վարկերի ծավալում 2 տրլն-ից ավելին սպառողական վարկերն են, 2 տրլն-ից մի փոքր պակաս՝ հիփոթեքային վարկերը, և եթե մենք 2 տրլն-ից ավելի սպառողական վարկեր կազմող գումարը հարաբերենք միջին սպառողական վարկերի ծավալին, այն է՝ 1-1.5 մլն դրամ, կստանանք 1,5-2 մլն միավոր վարկ: Եթե դրան էլ ավելացնենք հարյուր հազարավոր հիփոթեքային վարկերը, ապա ակնհայտորեն հիմնավորված է Ծառուկյանի հնչեցրած վարկերի թվաքանակը: Ակնհայտ է, որ վերջին 5-6 տարում ՀՀ-ում, հատկապես Երևանում, տարեկան կառուցվել են 300-400 բարձրահարկ, բազմաբնակարան շենքեր, յուրաքանչյուրը՝ 100-200 բնակարաններով, իսկ դրանց ճնշող մեծամասնությունը գնված է հիփոթեքային վարկերով: Դրան էլ պետք է ավելացնել հիփոթեքային վարկերով ձեռք բերված այլ շենք-շինությունները: Այսպիսով, հիփոթեքային վարկ ձեռք բերողների թիվը կարող է անցնել 500,000-ը:
 
Հաջորդ.
Ինչ վերաբերում է ավանդների ծավալին և թվաքանակին, ապա տողերիս հեղինակը՝ ես, պատգամավոր եղած ժամանակ հեղինակել եմ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին» ՀՀ օրենքները, որոնց շրջանակներում մանրակրկիտ տեղեկատվություն ունեի և ունեմ ավանդների ծավալի, կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ վերջին 15 տարիների ընթացքում:
 
Մեկ բան ակնհայտ է, որ վարկ չեն վերցնում ավանդ ձևակերպելու համար. դա, համաձայնեք, խիստ անտրամաբանական կլիներ:
 
Ընդ որում, ՀՀ-ում ավանդատուների 98,5 տոկոսն ունի մինչև 16 մլն դրամի ավանդներ, իսկ 1,5 տոկոսը՝ դրանից ավելի խոշոր ավանդներն են: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ ավադատուները և վարկառուները տարբեր մարդիկ են՝ չնայած որոշ, ոչ մեծաթիվ համընկնումներ կարող են լինել:
 
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը:
 
Միքայել Մելքումյան
տնտեսագետ
 

Այտոսկրի կրկնակի կnտրվածք․ Լուկա Մոդրիչն այլևս խաղադաշտ դուրս չի գա 2025/26 մրցաշրջանում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Լուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Ո՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԻնչպես է Հ1-ի տնօրենն անդրադարձել Լուսինե Թովմասյանի հեռանալուն ԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացՎրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028-ին Մարտունու և Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ Ռուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին «Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ մեքենաների ռեակցիայից». Արմեն Աշոտյան Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՎթար՝ Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel» Ավտովթար՝ Դիլիջանի ոլորանում․ մեքենան հայտնվել է ձորում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Հեղուկ գազի դեֆիցիտ․ ինչ է սպասվում հայ վարորդներինՄահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է Խանդի պատճառով սկեսուրը սպանել է հարսին․ մանրամասներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՖրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա Ինչու է Լուսինե Թովմասյանը լքում Հանրային ալիքը«ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա Կոստանյան24-ամյա ռուս տղան թունավորել է զինվորականներին․ նրան ձերբակալել են Պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. Ծառուկյան Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել«Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դվինում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԱրցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա Կոստանյան