Իրանը Վենեսուելա չէ, որտեղ հնարավոր է վերահսկողության տակ վերցնել նավթը. Խաթամ ալ-Անբիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարի տեղակալներից մեկը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ Իրանը և Դիմադրության ճակատը պատրաստ են ավելի ուժգին հարված հասցնել, եթե ագրեսիան կրկնվի, հայտնում է Mehr-ը։
Բրիգադի գեներալ Մոհամմադ Ջաֆար Ասադին, որը «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարի տեղակալն է, ասել է, որ թշնամին փորձում է իր գործողությունները պարտադրել Հորմուզի նեղուցում, սակայն դա տեղի չի ունենա։
Ըստ նրա, Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը պատկանում են տարածաշրջանի երկրներին, և ամերիկացիներն իրավունք չունեն նույնիսկ մեկնաբանել դա։ Տարածաշրջանային խնդիրները ոչ մի դեպքում չեն վերաբերում ԱՄՆ-ին, ընդգծել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալը։
Գեներալ Ասադին դիմել է ամերիկացիներին՝ ասելով, որ Իրանը Վենեսուելա չէ, որտեղ նրանք կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել նավթային հարստությունները։
Հարցազրույցի վերջում նա զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ իրանական զինված ուժերը և Դիմադրության ճակատը լիովին պատրաստ են ավելի ծանր հարված հասցնել, եթե ագրեսիան կրկնվի։
Հետևեք մեզ՝ այստեղ



