«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նարեկ Կարապետյանը և կուսակցության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ անմեղ նահատակների։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը՝ պատմական արդարության վերականգնման համար։
«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում», - ասել է Նարեկ Կարապետյանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



