Ես աշխարհի ամբողջ ժամանակն ունեմ, բայց Իրանը դա չունի. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն մարդկանց համար, որոնք հիմա ավելի քիչ են, քան երբևէ, որոնք կարդում են ձախողված New York Times-ը կամ դիտում են CNN-ի կեղծ լուրերը և կարծում են, թե ես «ձգտում եմ» վերջ դնել Իրանի հետ պատերազմին (եթե դա ընդհանրապես կարելի է այդպես անվանել), խնդրում եմ նկատի ունենալ, որ ես, հավանաբար, այն մարդն եմ, ում վրա երբևէ նման դիրքում գտնվելիս ամենաքիչն է ճնշում գործադրվել, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես աշխարհի ամբողջ ժամանակն ունեմ, բայց Իրանը դա չունի. ժամանակը գնում է։ Պատճառը, որ որոշ լրատվամիջոցների բաժանորդների ու հեռուստադիտողների վիճակն այդքան վատ է, այն է, որ նրանք այլևս վստահություն չեն վայելում։ Իրանի ռազմածովային նավատորմը ծովի հատակին է, նրա ռազմաօդային ուժերը ոչնչացված են, նրանց զենիթային և ռադարային սպառազինությունը ոչնչացված է, նրանց առաջնորդներն այլևս մեզ հետ չեն, շրջափակումն անթափանց է և ուժեղ, և դրանից միայն վատթարանում է. ժամանակը նրանց կողմից չէ։ Գործարքը կկնքվի միայն այն ժամանակ, երբ դա լինի տեղին և ի շահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և, ըստ էության, մնացած ամբողջ աշխարհի»,- նշել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ



