Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին շրջանում հաղորդակցման տարբեր հավելվածների միջոցով խարդախության փորձերը ավելացել են և այս արատավոր երևույթից զերծ չի մնացել նաև մեր ընկերությունը:
Զեղծարարները, ԶՊՄԿ ղեկավարության անունից, նրանց նկարներով բացված կեղծ օգտահաշիվներով, տարբեր բովանդակությամբ նամակներ են ուղարկում կամ զանգում են ընկերության աշխատակիցներին և ԶՊՄԿ-ի հետ գործակցող կապալառու ընկերությունների ներկայացուցիչներին, փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ:
Կոչ ենք անում աշխատակիցներին, գործընկերներին, կապալառու ընկերությունների ներկայացուցիչներին և ղեկավարներին, տարօրինակ թվացող նամակներ կամ զանգեր ստանալու պարագայում որևէ գործարքի մեջ չմտնել, անմիջապես կապվել վստահելի աղբյուրի հետ՝ զանգի կամ հաղորդակցության իսկությունը ճշտելու նպատակով, կամ կապ հաստատել ընկերության պաշտոնական հեռախոսահամարներով:



