Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցայտնոտային խոսք ու վարքագիծ, ագրեսիա, մրցակից քաղաքական ուժերին և գործիչներին տարբեր էպիտետներով որակումներ տալու սովորություն։ Նախընտրական այս շրջանում իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի քայլերին այլ բնորոշում տալը բարդ է։ Եվ ավելի հաճախ ընդդիմադիր քաղաքական գործիչները ստիպված են լինում այս կամ այն կերպ արձագանքել իրենց հասցեին հնչող մեղադրանքներին կամ խոսույթին՝ մի կողմ թողնելով իրենց նախընտրական ծրագրի ներկայացումը։ «Հաղթողի» դիրքերից հանդես եկող ուժի այս վարքագիծն ինչո՞վ է պայմանավորված։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ սա մի քանի հանգամանքով է պայմանավորված։ «Առաջինը՝ ագրեսիվ այն հռետորաբանությունը, որն առկա է, սպառնալից արտահայտությունները և այդ ագրեսիվ, հիստերիկ վարքագիծը շատ ուղղակի ազդակ են պետական բոլոր մարմիններին՝ իրենց իրավասությունների շրջանակներում և նույնիսկ իրավասություններից դուրս աջակցելու «Քաղաքացիական պայմանագրին» և խոչընդոտելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին։ Պատկերացրեք, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին, Հանրային հեռուստատեսության ղեկավարությանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, ուժային կառույցների անդամներին, դատարաններին, դատախազներին։ Երբ այդպիսի սպառնալից արտահայտություններ են անում, բոլոր իմ թվարկած կառույցների ղեկավարները, մարդիկ ինչ-որ ուղերձներ ստանո՞ւմ են, թե՞ չեն ստանում, սա իրենց համար ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ չի նշանակում։ Սա նշանակում է, արդյո՞ք, որ, օրինակ՝ իրավապահ մարմինները պետք է ամենայն մանրակրկտությամբ տնտղեն, գործեր «գտնեն», սարքեն այն ուժերի նկատմամբ, որոնց մասին Փաշինյանը այսպես ագրեսիվ ձևով արտահայտվում է։ Եվ հակառակը՝ ՔՊ-ի կողմից ակնհայտ խախտումների հանդես գալու պարագայում արդյո՞ք այդ կառույցները չպետք է անտեսեն դրանք։ Կարծում եմ՝ սա կարևորագույն հանգամանքներից մեկն է։ Եվ դրա վկայությունն է նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է բացահայտ հակասահմանադրական ու հակաիրավական նախընտրական ծրագիր, որի առնչությամբ պատկան մարմինները, կարծես, ոչինչ չեն անում, «բերանները ջուր լցրած», «ձեռքները կապած» նստած են։ Բացահայտ հակասահմանադրական, սահմանադրական կարգը խախտող դրույթներ այստեղ կան։ Սա առաջինը։

Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այն նպատակով, որն իրենք փայփայում են, այն է՝ քաղաքականությունը էլ ավելի կեղտոտ միջավայր դարձնելը, հատկապես երիտասարդներին դրանից էլ ավելի հեռու պահելը։ Նրանց մի մասը 2018 թվականին օգնել են, որ Փաշինյանն իշխանության գա, և այժմ խիստ հիասթափված են։ Միևնույն ժամանակ, որոշ ընդդիմադիր ուժեր այդ երիտասարդների մի մասի համար գուցե համոզիչ են, մի մասի համար գուցե համոզիչ չեն։ Եվ անընդհատ տեղի է ունենում այդ ընդդիմադիր ուժերի նաև սուբյեկտիվ ձևով սևացումը, կեղտոտումը իշխանությունների կողմից, որպեսզի հատկապես երիտասարդներին, ովքեր ավելի շատ են տիրապետում տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներին և իրենց ընտրությունը կատարելիս ավելի ռացիոնալ կլինեն, հեռու պահեն ընտրական գործընթացներից։ Կա նաև երրորդ հանգամանքը՝ որ ավելանա վախի մթնոլորտը։ Այսինքն, վախեր առաջացնել բոլոր այն մարդկանց շրջանում, ովքեր, օրինակ՝ հանրայնորեն հանդես կգային և ընդդիմության օգտին կխոսեին կամ կքննադատեին այս իշխանություններին, կամ եթե մտադրություն կունենային ներքին կոմունիկացիայի, ներքին հաղորդակցության մեջ իրենց բարեկամներին, հարազատներին, հարևաններին, համագյուղացիներին, ենթադրենք, քարոզելու ինչ-որ ընդդիմադիր ուժի օգտին կամ ի վնաս «Քաղաքացիական պայմանագրի»։ Պարզ ասած՝ նպատակն է, որ մարդկանց շրջանում վախեր առաջանան, և նրանք այդպիսի հնարավոր նպատակներից, նախաձեռնություններից հետ կանգնեն»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այլ հանգամանքներ էլ կան։ «Նա իրեն հանգիստ է զգում, որովհետև թիկունքին ունի Էրդողանի, Ալիևի պես գործընկերներ, որոնք նրան աջակցում են, տոն են տալիս նրա ահաբեկող հայտարարություններին՝ կապված պատերազմի հետ, և հարկ եղած ժամանակ կարող են նրան օգնության հասնել՝ գործով ապացուցելով իր այդ թեզը, որ իր ընտրվելն անհրաժեշտ է խաղաղության համար, և չընտրվելը կարող է պատերազմ բերել։ Ունի նաև աշխարհաքաղաքական հենարաններ տարբեր տեղերում՝ և՛ եվրոպական մայրաքաղաքներում, որտեղ այդքան աչք են փակում իր ակնհայտ հակաիրավական գործողությունների վրա, և՛ Անկարայում, և՛ Բաքվում։ Ինչո՞ւ չէ, նաև ունի հենարաններ Մոսկվայում, որոնց այս պահին գուցե ձեռնտու չէ խառնվելը, ձեռնտու է այնպիսի Հայաստան, որը շարունակաբար զիջում է, և իրենց համար պայմանագրային պարտականությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում։ Այս ամեն ինչն է պայմանավորում նրա այս ագրեսիվ վարքը»։

«Իրավական» անվանվող զուտ քաղաքական գործընթացների տիրույթում ենք արդեն ամիսներ շարունակ։ Ձերբակալություններ, կալանավորումներ, խոսքի սահմանափակումներ, ճնշումներ։ Կարծիք կա, որ ընտրություններին ընդառաջ՝ մայիսին, դրանք կարող են նոր թափ ստանալ, բայց մյուս կողմից՝ նմանատիպ գործողությունները կարող են մարդկանց փողոց դուրս բերել։ Սողոմոնյանը դժվարանում է այս դիտարկմանը միանշանակ պատասխանել, բայց այսպես է արձագանքում. «Օգտագործելով պետական մարմինները՝ նա հետևում է հանրային տրամադրություններին, և որքան հանրային տրամադրությունները իր դեմ լինեն, այնքան նա ավելի է ապավինելու ճնշումների, ահաբեկումների մեխանիզմին»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարևորությանը։ Չէ որ հանրությունը տեսնում է, որ չընտրվելու դեպքում իշխող ուժն իրեն սպառնում է պատերազմով, իսկ նրա հռչակած «խաղաղության» շրջանակներում Ադրբեջանը հիմնահատակ ավերում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։ «Անչափ կարևոր օր է հունիսի 7-ը։ Ես ավելին ասեմ. մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց իմանալ, որ ընտրություն է լինելու, հասկանալ, որ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը և չներկայանալ ընտրական տեղամաս, հավասարազոր է Նիկոլ Փաշինյանին ընտրելուն»,- եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»