Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ակնհայտ «ֆալստարտով» կտորկտոր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մայիսի 8-ին: Այստեղ առավել էական են հետահայաց զուգահեռները՝ հինգ տարվա կտրվածքով:

2021 թվականին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, բնականաբար, հանդես են եկել «նախընտրական ծրագրով», որը հետագայում՝ նույն 2021 թ. օգոստոսին, փաստացի դարձել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այսինքն, խոսքը զուտ առանձին վերցրած 1 կուսակցության նախընտրական խոստումների մասին չէ, այլ գործող իշխանության, մի ամբողջ կառավարության հնգամյա գործունեության ծրագրի՝ պաշտոնական, կարգավիճակ ունեցող փաստաթղթի: Ու հիմա, երբ Փաշինյանը մի նոր «հնգամյա պլան» կամ «նախընտրական ծրագիր» է ներկայացնում, առավել քան տեղին ու տրամաբանական է հարցը. իսկ նախորդ 5 տարվա ծրագիրը կատարե՞լ է:

Իրեն որ լսես, կասի՝ կատարել է: Բայց կատարե՞լ է: Ոչ միայն չի կատարել, այլև իր իսկ կառավարության որոշմամբ ամրագրված 2021-26 թթ. ծրագրի ամբողջական բլոկներ ուղղակիորեն տապալել է: Ավելին, շատ դեպքերում արել է լրիվ հակառակը: Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս խնդրին, և նման նախանձախնդիր մոտեցման հիմնապատճառներից մեկն այն է, որ դա ցանկացած իշխանության, կառավարության գործունեությունը գնահատելու ամենաառարկայական տարբերակ է:

Եվ այսպես. կառավարության այդ ծրագրի «Անվտանգություն և արտաքին հարաբերություններ» բաժնի 1.2 ենթակետը՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հիմնովին տապալել կամ ձախողել են: Համոզվեք: Փաշինյանը 2021-ին խոստացել է (ու նաև դրա համար շուրջ 680 հազար քվե է ստացել), որ «կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: …Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: … Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:

Իսկ ի՞նչ ունենք արդյունքում: Արցախն ուրացել է (Պրահա, 06.1.2022 թ.), Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ու Արցախի հայության բռնի տեղահանության ժամանակ գործնականում մատը մատին չի տվել (սեպտեմբեր 2023 թ.), այնուհետև հանդես է եկել (կամ միացել է ադրբեջանական նախաձեռնությանը) ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումով: Այսինքն, արել է 2021-ին խոստացածի ու իր կառավարության ծրագրով ամրագրվածի տրամագծորեն հակառակ գործողությունները: Այն աստիճան է արել, որ նույն Փաշինյանը, որը 2021-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, ինքնորոշման իրավունքի իրացում, այսօր՝ 5 տարի անց, հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը փակված է, իսկ ով ուզում է բացել, պատերազմ է ուզում…» և նման բաներ:

Հենց միայն այսքանը բավարար կլիներ, որ որևէ այլ կառավարություն, որևէ այլ գործիչ ոչ միայն դադարեր իշխանություն լինելուց, այլև առհավետ հրաժեշտ տար քաղաքական ասպարեզին: Իսկ Փաշինյանը վերստին հավակնում է մի 5 տարի էլ կառավարել երկիրը:

Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ...վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:

Ու այսպես, կարելի է ցանկացած այլ բնագավառի հետ կապված վերցնել Փաշինյանի նախորդ ծրագիրն ու այն անցկացնել փաստացի իրականության պրիզմայով:

Իրականում այդ ինքը՝ Փաշինյանը, պետք է շահագրգռված լիներ հաշվետվություն ներկայացնել, կետ առ կետ: Բայց ի՞նչ ներկայացնի: Ստիպված մենք ենք ներկայացնում ու առաջիկայում այլ ոլորտների ևս կանդրադառնանք:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. 5 տարի իր իսկ կառավարության գործունեության ծրագիրը չկատարած, որոշ դեպքերում կիսատ-պռատ կատարած, իսկ առանձին բլոկներով ծրագրածի հակառակն արած գործիչն ու ուժը ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում, դեռ մի բան էլ՝ նորից մի 5 տարի իշխելու հայտ ներկայացնում: «Չալաղաջ» ինքնապարգևատրումնե՞րն են ուզում պահպանել: Ո՞նց էին ասում՝ «պետության համը» բերաննե՞րն է ընկել:

...Եթե որևէ մեկը շինարարների բրիգադ է վարձում, իսկ նրանք, բնակարանը վերանորոգելու փոխարեն, այն քարուքանդ են անում, ապա պատվիրատուն նրանց քշում է, այլևս այդ բրիգադի հետ գործ չի բռնում, իսկ առավել խստապահանջները նաև հատուցում են պահանջում ու ստանում:

Փաշինյանի «բրիգադը» երկրաքանդություն է արել: Իսկ պատվիրատուն, այսինքն՝ ժողովուրդը, ի՞նչ որոշում է կայացնելու, «բնակարանը» քարուքանդ արածներին նոր պատվեր տալ, թե՞...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան