Nissan Tiida-ն Փարաքարի դպրոցի մոտ կոտրել է ցուցանակն ու գլխիվայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքարի դպրոցի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել դպրոցի մոտ տեղադրված ցուցանակը և գլխիվայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



